Հայաստանը համագործակցել է թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ ՆԱՏՕ-ի հետ

Հանդիսանալով ՀԱՊԿ անդամ մենք համագործակցում ենք ինչպես ՀԱՊԿ կազմում, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ։ Բացի այդ, Հայաստանը համագործակցում է նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ, ՀԱՊԿ-ի և եվրոպական մի շարք այլ երկրների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերություններում։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Այս տեսակյունից նշանակալի են նաև համատեղ խոշոր զորավարժությունները, որոնք ցույց են տվել հայկական զինված ուժերի մարտունակությունը։

Ինչ վերաբերում է խաղաղապահության ոլորտում միջազգային համագործակցությանը, ապա Հայաստանը շարունակում է օժանդակել Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում, ինչպես նաև Մալիում խաղաղության ամրապնդման գործընթացին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *