Սիրիայի կառավարական բանակին հաջողվել է ապստամբներից ազատել Ռաբիա քաղաքը

Սիրիայի կառավարական բանակը հունվարի 24-ին ռուսաստանյան ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ վերագրավել է ռազմավարական նշանակության ափամերձ Լաթաքիա նահանգի՝ ապստամբների վերահսկողության տակ հայտնված Ռաբիա քաղաքը։

Սիրիայի կառավարական ուժեր

Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ լուրը հաստատել է նաև Սիրիայի պետական հեռուստաալիքը։

Նշվում է, որ ռուսաստանյան օդուժի, Լիբանանում գործող «Հիզբոլլահի» զինյալների ու իրանական ուժերի աջակցությամբ՝ կառավարական ուժերին վերջին ամիսներին հաջողվել է  երկրի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում բավանականաչափ հետ մղել ապստամբերին ու հետ գրավել անցած տարի կորցրած տարածքները։

Ազատագրված քաղաքը ճանապարհ է բացում դեպի Թուրքիայի հետ սահման, ինչը խիստ կարևոր է, քանի որ Սիրիայի այդ հարևանն անթաքույց օժանդակում է ապստամբներին։

Ինչպես նշում է Reuters բրիատանական լրատվական գորածակությունը՝ հղում անելով բրիտանական «Սիրիայում Մարդու իրավունքների հարցերով դիտորդական խումբ» (Syrian Observatory for Human Rights) ՀԿ-ին, սա Լաթաքիայում նշանակությամբ երկրորդ քաղաքն է՝ Սալմայից հետո, որը Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել էր ազատագրել այս ամսվա սկզբին։

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները ԻՄ դիրքերին Քոբանիում։ Նկարը՝ ASSOCIATED PRESS-ի

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները ԻՄ դիրքերին Քոբանիում։ Նկարը՝ ASSOCIATED PRESS-ի

Հիշեցնենք նաև, որ 2011-ին Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում երկրում սկսեց մեծ փաթով աճել ահաբեկչական կազմակերպությունների թիվը, որոնցից էր նաև «Իսլամական պետություն» վերանվանված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը, որը միաժամանակ կռվում է և՛ նախագահ Բաշար Ասադի կառավարության, և՛ նրա  դեմ պայքարող ընդդիմադիր որոշ խմբերի դեմ։ ԻՊ-ի հաջողությունների վերընթաց աճը սկսվեց, երբ 2014 թ. հունիսի կեսերին այդ խմբավորման զինյալները հաշված օրերի ընթացքում կարողացավ փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիսարևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի  նկատմամբ։ Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների և շիա մահմեդականների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։

Այս իրադարձություններից հետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին ու ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ պայքարող ուժերին։

Օգտվելով առիթից՝ Միացյալ Նահանգները սկսեցին քարոզել, թե իսլամիստները հենակետեր ունեն նաև Սիրիայի տարածքում, որոնց «չեզոքացման համար երկրի նախագահ Բաշար Ասադը չունի բավական ներուժ, և այդ հարցում անհրաժեշտ է արտաքին միջամտություն»՝ շեշտելով, որ դա չի լինելու ցամաքային գործողության ձևաչափով:

2014 թ. հոկտեմբերին ԱՄՆ-ը գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ սկսեց հասցնել նաև Սիրիայի տարածքում, մասնավորապես՝ ԻՊ զինյալների պաշարած և Թուրքիային սահմանակից Քոբանի քաղաքի դիրքերին:

Ռուսաստանյան ինքնաթիռները վայրէջք են կատարում Լաթաքիայում։ Նկարը՝ FOX news պարբերականից

Ռուսաստանյան ինքնաթիռները վայրէջք են կատարում Լաթաքիայում։ Նկարը՝ FOX news պարբերականից

2015-ի սեպտեմբերի 30-ին Ասադի խնդրանքով՝ երկրի տարածքում գործող ահաբեկչական կազմակերությունների դեմ պայքարին միացավ նաև Ռուսաստանը, որի ռազմատիեզերական ուժերը մինչ օրս ավիահարվածներ են հասցնում այդ երկրում «Իսլամական պետություն», ինչպես նաև մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերին՝ կիրառելով հեռահար, օպերատիվ-մարտավարական ավիացիա, ռազմանավեր և սուզանավեր (վերջինները՝ Կասպից ծովից):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *