Թուրքիան և Ուկրաինան մտադիր են խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը

Հունվարի 21-ին Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Տուրչինովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սեյֆուլլահ Հաջըմյուֆտյուօղլուին:

Տուրչինովը հայտարարել է, թե Ուկրաինան և Թուրքիան եզակի հնարավորություն ունեն միավորելու իրենց դիվանագիտական, ռազմատեխնիկական և տնտեսական հնարավորությունները՝ Սևծովյան տարածաշրջանում ուժային բալանսը խախտելու դեմ արդյունավետ ու փոխհամաձայնեցված գործողություններ իրականացնելու համար, փոխանցում է Ուկրաինայի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Մեր երկրների միջև համագործակգությունն ու երկողմ հարաբերությունները պետք է նոր որակ ստանան»,—հանդիպման ժամանակ նշել է Տուրչինովը՝ հավելելով, որ ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացումը հիմնաքարային է թուրք-ուկրաինական ռազմավարական ցործընկերության համար:

Սեյֆուլլահ Հաջըմյուֆտյուօղլուն իր հերթին շեշտել է, որ Թուրքիան և Ուկրաինան պետք է առաջնորդող դեր ստանձնեն տարածաշրջանում արդյունավետ անվտանգության համակարգի ստեղծման գործում:

Մամուլի ծառայությունը նաև հաղորդում է, որ կողմերը քննարկել են Թուրքիայի ու Ուկրաինայի՝ անվտանգիւթյան  ու պաշտպանության ոլորտներում համագործակության խորացման, ինչպես նաև ուժային մարմինների աշխատանքների համակարգման ու ահաբեկչության, կազմակերպված հանցագործությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարում միջոցների միավորման անհրաժեշտության հարցերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *