Իրանում կործանիչ է վթարվել. 2 օդաչուները զոհվել են

Այսօր` հունվարի 12-ին, ուսումնամարտական թռիչքի ընթացքում Իրանի հարավարևելյան Չաբահար նավահանգստային քաղաքի մոտ վթարվել է այդ երկրի ԶՈւ ռազմաօդային ուժերի կործանիչ: Երկու օդաչուները մահացել են:Այս մասին իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի Սիսթան և Բելուջիստան նահանգի նահանգապետի անվտանգության հարցերով տեղակալը:

McDonnell Douglas F-4 Phantom II կործանիչ, Իրանի ՌՕՈւ

McDonnell Douglas F-4 Phantom II կործանիչ, Իրանի ՌՕՈւ

Նշենք, որ Չաբահար նավահանգստային քաղաքը գտնվում է հենց նշված նահանգում, որը սահմանակցում է Օմանի ծոցին (Պարսից ծոցը միացնում է Հնդկական օվկիանոսին):

Թուրքական «Միլլիյեթ» պարբերականն իր հերթին հայտնում է, որ իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունից ստացված տեղեկության համաձայն` կործանված ինքնաթիռը եղել է ամերիկյան արտադրության F-4 տիպի կործանիչ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *