Բախումներ Թուրքիայի արևելքում. հունվարի 12

Թուրքիայի արևելքում շարունակվում են թուրքական ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) բախումները: Հունվարի 12-ին սպանվել է առնվազն 1 ոստիկան, վիրավորվել` 3 ուժային:  Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում գործողություններ են իրականացնում քրդերի դեմ

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում գործողություններ են իրականացնում քրդերի դեմ

Հունվարի 12-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում 2015-ի դեկտեմբերի 5-ին «փողող դուրս գալու արգելք» սահմանելուց ի վեր քրդական PKK-ի հետ շարունակվող բախումներում սպանվել է թուրքական ոստիկանության 1 հատուկջոկատային, ևս 1 ոստիկան և 2 զինծառայող վիրավորվել են:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքն իր հերթին հունվարի 12-ին հայտնել է, որ 2015-ի դեկտեմբերից մինչ 2016-ի հուվարի 11-ը Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում սպանվել է PKK-ի 265, Սիլոփի գավառում` 130, իսկ Դիարբեքիրի Սուր գավառում` 88 զինյալ: Ընդհանուր առմամբ սպանված քուրդ զինյալների քիվը նշված 3 գավառներում թուրքական պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ հասել է 483-ի:

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունն էլ ավելացնում է, որ նշված 3 գավառներում ինչպես նաև Մարդին նահանգի Դարգեչիթ և Նուսայբին գավառներում 2015-ի դեկտեմբերից մինչ 2016-ի հունվարի 12-ը ընդհանուր առմամբ սպանվել է 578 քուրդ զինյալ:

Քրդական ANF News լրատվական գործակալությունը փոխանցում է, որ PKK-ից ստացված տեղեկության համաձայն` հունվարի 12-ին Ջիզրե գավառում սպանվել է 2, վիրավորվել` 3 ուժային: Միևնույն ժամանակ թուրքական ուժայինները սպանել են մեկ քուրդ երիտասարդի:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել էր, որ Թուրքիայի արևելքում PKK-ի և թուրքական ուժայինների բախումների հետևանքով սպանվել է 3, վիրավորվել` 10 ուժային:

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում

Ավելացնենք նաև, որ թուրքական «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամ» հասարակական կազմակերպության` հունվարի 9-ին հրապարակված զեկույցում նշվում էր, որ 2015-ի դեկտեմբերից 11-ից մինչև 2016-ի հունվարի 8-ը Թուրքիայի արևելքում ուժայինները սպանել են 79 քաղաքացիական անձ, որոնցից 14-ն անչափահասներ են: Իսկ վերջին 5 ամիսների ընթացքում սպանվել է 162 քաղաքացիական: 

2015-ի դեկտեմբերից մինչ օրս Թուրքիայի արևելքում շարունակվող զինված բախումների ընթացքի ընթացքին, թուրքական և քրդական կողմերի արձագանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով զետեղված հոդվածներում:

One response to “Բախումներ Թուրքիայի արևելքում. հունվարի 12

  1. Pingback: Մեկ ամսում Դիարբեքիրի Սուր գավառում սպանվել է առնվազն 15 թուրք ուժային | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *