Ռուսաստանի նռնականետորդները և դիպուկահարները վարժանքներ են անցկացրել Չեչնիայում

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մոտոհրաձգային բրիգադի հրաձիգ-նռնականետորդներն ու դիպուկահարները Չեչնիայի զորավարժարաններում իրականացրել են դաշտային վարժանքներ՝ վարպետության մակարդակը բարձրացնելու համար։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՀՌՇ մամուլի ծառայությանը։

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզ զինծառայող։ Նկարը՝ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունից

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզ զինծառայող։ Նկարը՝ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունից

Վարժանքներին մասնակցել է շուրջ 300 զինծառայող, ովքեր տեղից և շարժման ընթացքում խոցել են թիրախներ՝ կիրառելով տեսանելիություն ապահովող սարքեր, նռնականերտներ և դիպուկահարի հրացաններ։ Նռնականետորդներն ու դիպուկահարները նաև կատարելագործել են հետախուզության, մինչև թիրախը եղած հեռավորությունը որոշելու, աննկատ տեղաշարժվելու, պաշտպանվելու ու իրենց դիրքերը թաքցնելու հմտությունները։

Իրականացվել է կրակային պատարաստության շուրջ 80 վարժանք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *