Իրաքի կառավարական բանակն ազատագրել է Ռամադի քաղաքը

Իրաքի կառավարական ուժերն ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ ազատագրել են «Իսլամաքան պետություն» ահաբեկչական կազմակերպության ձեռքն անցած Ռամադի քաղաքի նախկին կառավարության շենքը, որը զինյալների ձեռքի տակ մնացած վերջին կետն էր։

Այս մասին հաղորդում է բրիտանական Reuturs լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ զինյալներն, ամենայն հավանականությամբ, փախել են դեպի հյուսիս-արևելք։

ԻՊ խմբավորման զինյալն Էր-Ռամադի քաղաքում

ԻՊ խմբավորման զինյալն Էր-Ռամադի քաղաքում

Իրաքի կառավարական ուժերի ներկայացուցիչ Սաբահ ալ-Նումանին հայտարարել է, որ զինյալներից կառավարության նախկին շենքի ազատագրումը նշանակում է, որ վերջիններս փախել են Ռամադիից: Ըստ պաշտոնյայի՝ հաջորդ քայլը լինելու է զինյալների տեղային օջախներից ազատվելը։
Նշենք, որ Իրաքի Անբար նահագում գտնվող Ռամադի քաղաքը Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 90 կն հեռավորության վրա և հիմնականում սունի բնակչություն ուներ։ Քաղաքը զինյալների ձեռքն էր անցել այս տարվա մայիսին։ Ռամադին ազատագրելու գործողությունները սկսվել են հուլիսի 13-ին։ Սա համարվում է վերջին 18 ամիսներին ԻՊ դեմ պայքարում գրանցած ամենամեծ ձեռքբերումը։

One response to “Իրաքի կառավարական բանակն ազատագրել է Ռամադի քաղաքը

  1. Pingback: Իրաքի բնակավայրերից մեկի ազատագրման ընթացքում 700 ԻՊ զինյալ է սպանվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *