Ադրբեջանն իր ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաները կստանա 2016-ին

Դեռևս 2011-ին Ադրբեջանի պատվիրած ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումը Ռուսաստանն ավարտելու է 2016-ին։ Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է ՀՄՄ-ներն արտադրող «Տրակտորային գործարաններ» ընկերության ներկայացուցիչը։

Ադրբեջանի ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենան, 2013թ․

Ադրբեջանի ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենան, 2013թ․

Ադրբեջանի և Ռուսաստանի այս գործարքի մասին հայտնի էր դարձել շատ ավելի շուտ՝ դեռևս 2013-ի դեկտեմբերին։ Ըստ գործարքի՝ Ռուսաստանը Ադրբեջանին 220 մլն ամերիկյան դոլարի դիմաց մատակարարելու էր 91 միավոր ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ (մեկ միավորի համար մոտ 2,4 մլն դոլար)։

Տեղեկությունը հայտնող ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը» նշում էր, որ պայմանագիրը կնքվել է 2011-ին, և այն ժամանակ նախատեսվում էր, որ մատակարարումը կավարտվի 2013-ին։

Իր ավելի ուշ՝ 2015թ. նոյեմբերին հրապարակած զեկույցում, սակայն, նույն կենտրոնը նշել է, որ գործարքը կատարվելու է 2013-2015 թվականներին, ինչը նույնպես, փաստացի, չի հաջողվել։

Ադրբեջանի՝ ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ գնելու վերաբերյալ առաջարկում ենք կարդալ նաև «ԲՄՊ-3, թե՞ ԲՄՊ-2. Ադրբեջանի կնքած գործարքի համատեքստում» հոդվածը։

2 responses to “Ադրբեջանն իր ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաները կստանա 2016-ին

  1. Pingback: Ռուսաստանի՝ Ադրբեջանին չմատակարարած սպառազինությունը | Ռազմ.info

  2. Pingback: 2015-ին Ադրբեջանին վաճառված ռուսաստանյան սպառազինության քանակը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *