Իրանի և Օմանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել Պարսից ծոցում

Իրանըի և Օմանի ռազմածովային ուժերը Պարսից ծոցում սկսել են 5-րդ համատեղ զորավարժությունները: Զորավարժությանը ներգրավված են Իրանի և Օմանի ռազմական նավատորմները, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ինչպես նաև Իրանի նավագնացության ընկերությունը: Այս մասին իրանական   «Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտնել է Իրանի ռազմական նավատորմի ստորաբաժանումներից մեկի հրամանատար, դերծովակալ Հոսեին Ազադը:

Իրանի ՌԾՈւ

Իրանի ՌԾՈւ

Իրանցի պաշտոնյան նշել է, որ զորավարժության հիմնական նպատակը Պարսից ծոցը Օմանի ծոցին կապող Հորմուզի նեղուցով բեռնատար, մարդատար նավերի, ինչպես նաև նավթ տեղափողող տանկերների անվտանգ անցումն ապահովելը, ինչպես նաև նեղուցում և նեղուցին հարող ծովային գոտիներում որոնողափրկարարական համատեղ աշխատանքների համակարգումն է:

Նշենք, որ Հորմուզի նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, իսկ հարավայինը՝  Արաբական Միացյալ Էմիրություններին և Օմանին։ Հենց այդ նեղուցով են անցնում անցնում են համաշխարհային նավթի ծովային արտահանման ծավալների շուրջ 40, իսկ Պարսից ծոցի երկրներում արդյունահանվող նավթի ծավալների` գրեթե 90 տոկոսը:

Իրանական նավատորմի հրամանատարը հավելել է, որ երկու երկրների ռազմածովային ուժերը արդեն մի շարք համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացրել:

2013-ին Օմանի և Իրանի պաշտպանության նախարարները ստորագրել էին պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հուշագիր:

2 responses to “Իրանի և Օմանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել Պարսից ծոցում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Իրան. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Իրանի ՌԾՈւ-ն հունվարի 27-ին զորավարժություն կանցկացնի Պարսից ծոցում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *