Չեչնիայում տանկիստները ձմեռային վարժանքներ են անում

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի Չեչնիայում և Դաղստանում տեղակայված մոտոհրաձգային բրիգադի տանկիստները Չեչնիայի զորավարժարաններում ձմեռային վարժանքներ են անում։Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտնել է չեչենական պետական ռադիոհեռուստատեսային «Գրոզնի» ընկերության կայքը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարժանքներին մասնակցում է 200-ից ավելի զինծառայող, ներգրավվել է 50 միավոր տեխնիկա։ Զինծառայողները ցերեկային և գիշերային վարժանքների ընթացքում կրակելու են Տ-72Բ3 տանկերից, ինչպես նաև զարգացնելու են մարտի ընթացքում տանկերով հարձակողական և հետ քաշվելու հմտությունները։

Դեկտեմբերի 15-ին էլ «Կովկասյան հանգույց» լրատվակայքը հայտնել էր, որ Չեչնիայի 3 զորավարժարաններում մեկշաբաթյա զորավարժություն է իրականացրել շուրջ 5 հազար մոտոհրաձիգ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *