Պաշտպանական մարտում զոհվել է ՊԲ զինծառայող

Դեկտեմբերի 18-ի գիշերը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը դարձյալ ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն անցել են պաշտպանության և, հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), հետ շպրտել իրենց ելման դիրքերը:

Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայութունը, հավելելով, որ ցավոք, պաշտպանական մարտի ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիդար Իգորի Ալոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շախնազարյանը  ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ գիշերը հակառակորդի հետ մարտերում հայկական կողմն ունի նաև 2 թեթև վիրավոր:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին:

2 responses to “Պաշտպանական մարտում զոհվել է ՊԲ զինծառայող

  1. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է նոր մարտական կորստի մասին | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 – 19 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *