Թուրքիայի զինված ուժերը կստանան ևս 15 հազար միավոր տեղական արտադրության ինքնաձիգ

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությւան գլխավոր վաչությունը (ՊԱԳՎ) Kalekalıp ռազմարդյունաբերական ընկերության հետ դեկտեմբերի 15-ին ստորագրել է Թուրքիայի զինված ուժերի համար MPT-76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգների սերիական արտադրության շուրջ 20,5 մլն ամերիկյան արժողությամբ պայմանագիր: Այս մասին հայտնում է բրիտանական «Ջեյնս» ռազմական հանդեսը` փոխանցելով Թուրքիայի ՊԱԳՎ-ից ստացած տեղեկությունը:

MPT 76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգը

MPT 76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգը

Պայմանագրով նախատեսվում է Թուրքիայի զինված ուժերի համար արտադրել 15 հազար միավոր MPT-76 ինքնաձիգ, ինչպես նաև իրականացնել ինքնաձիգների արդիականացում:

Մինչ այս Թուրքիայի ՊԱԳՎ-ն MKEK ռազմարդյունաբերական ընկերության հետ 2015-ի հունիսին ստորագրել էր Թուրքիայի ԶՈւ ցամաքային և ռազմածովային ուժերի, ինչպես նաև ժանդարմերիայի համար 20 հազար MPT-76 ինքնաձիգների մատակարարման պայմանագիր:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարությամբ 2015-ի հունվարի 7-ին անցկացված պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովը որոշել էր անցնել MPT-76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգների սերիական արտադրության՝ առաջին փուլում արտադրելով 35 հազար ինքնաձիգ:

Հավելենք, որ MPT-76 ինքնաձիգների արտադրությամբ, ՊԱԳՎ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն, զբաղվում են MKEK և Kalekalıp ռազմարդյունաբերական ընկերությունները:

MPT-76 ինքնաձիգ
Տրամաչափը` 7.62 մմ
Երկարությունը` 920 մմ
Զանգվածը` 4,1 կգ
Խոցման արդյունավետ հեռավորությունը` 600 մ
Խոցման առավելագույն հեռավորությունը` 1200 մ
1 րոպեում կարող է արձակել մինչև 650 գնդակ։

3 responses to “Թուրքիայի զինված ուժերը կստանան ևս 15 հազար միավոր տեղական արտադրության ինքնաձիգ

  1. Pingback: Թուրքիայի ռազմարդյունաբերական կոմիտեն շուրջ 6 միլիարդի ծրագիր է հաստատել | Ռազմ.info

  2. Pingback: Գերմանական ընկերությունը հնարավոր է դադարեցնի զենքի մատակարարումը Թուրքիային | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայի զինուժին է հանձնվել տեղական «Մեհմեթչիք-2» ավտոմատների առաջին խմբաքանակը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *