Հանդիպել են Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Ստամբուլում Թուրքիայի պաշտպանության նախարարներ Իսմեթ Յըլմազը երկկողմ հանդիպումներ է ունեցել ադբեջանցի ու վրաստանցի գործընկերներ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ու Թինա Խիդաշելիի հետ, որից հետո կայացել է եռակողմ հանդիպում։

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Իսմեթ Յըլմազի ու Զաքիր Հասանովի հանդիպման ժամանակ հատկապես ընդգծվել է դեկտեմբերի 14-15-ին Բաքվում կայացած Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության 8-րդ հանդիպման ամփոփիչ նիստի ժամանակ ստորագրված արձանագրության նշանակությունը։

Կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ու ռազմական կրթության ոլորտներում համագործակցության, ինչպես նաև համատեղ զորավարժությունների անցկացման հեռանկարները։

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումն անցել է փակ դռների հետևում։  Ինչպես հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Խիդաշելին հայտարարել է, որ հանդիպման ժամանակ որոշվել է, որ Վրաստանի և Թուրքիայի ՊՆ-ները սկսելու են աշխատել համատեղ զորավարժությունների անցկացման և կրթական ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ եռակողմ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ կողմերը «կարևորել են Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական համագործակցությունը՝ տարածաշրջանային կայունության ու անվտանգության տեսանկյունից»։ Իսկ Յըլմազը հավելել է, որ անվտանգության ոլորտում ստորագրվելու է եռակողմ համատեղ հռչակագիր։

2 responses to “Հանդիպել են Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 13 – 19 դեկտեմբեր, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի նախագահն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *