Վրաստանի ՊՆ. «ԱՄՆ-ն Վրաստանին կփոխանցի 2 միավոր UH-1H «Իրոկեզ» ուղղաթիռ»

Դեկտեմբերի 11-ին Վրաստանի խորհրդարանի նիստի ավարտին երկրի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Էբրալիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Վրաստանին ռազմական երկու ուղղաթիռ է տալու։ Այս մասին դեկտեմբերի 12-ին տեղեկացրել է վրաստանյան  Interpressnews լրատվական գործակալությունը։

Պայմանական վիրավորներին տարհանելու համար օգտագործվել է ամերիկյան բազմանպատակային UH-1Н «Իրոկեզ» ուղղաթիռը

Ամերիկյան UH-1Н «Իրոկեզ» ուղղաթիռը

«Մենք ուղղաթիռները ստանալու ենք 50 միլիոնանոց դրամաշնորհի շրջանակներում։ Ուղղաթիռների արժեքը 18 մլն 500 հազար ԱՄՆ դոլար է, որի մեջ ներառված է ինչպես 2 ուղղաթիռի գինը, այնպես էլ դրանց պահեստամասերը, օդաչուների վերապատրաստման ընթացքը։ Ուղղաթիռները մենք կստանանք 2018 թվականին որակավորված օդաչուների հետ միասին։ Ուղղաթիռնեը լինելու են նոր, ամերիկյան «Իրոկեզ» տիպի, որից մենք արդեն ունենք, սակայն սրանք լինելու են բարելաված տարբերակը»,—հայտարարել է Էբրալիձեն։

Մինչև 2008 թվականի օգոստոսյան պատերազմը, ԱՄՆ-ն Վրաստանին անհատույց տրամադրել է 10 միավոր UH-1H «Իրոկեզ» ուղղաթիռ։ Դրանից հետո ևս 2 ուղղաթիռ Վրաստանին փոխանցել է Թուրքիան։
Համաձայն վրաստանյան բանակի մասին գրող «Geo-army.ge» կայքի՝ (այժմ կայքը հասանելի չէ), շահագործման ընթացքում 2 ուղղաթիռ Վրաստանը կորցրել է, ևս 4-ն ապամոնտաժվել է պահեստամասերի համար։

Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է ամերիկյան «Flightglobal» պարբերականը, 2015 թվականի դրությամբ Վրաստանի հաշվեկշռում կա 12 միավոր «Իրոկեզ»։ Նույն թիվն է հրապարակել նաև ռուսաստանյան «Зарубежное военное обозрение» (№3, 2015, էջ. 60–64) ռազմական ամսագիրը՝ նշելով, որ Վրաստանի ավիացիոն պարկն ունի 12 միավոր UH-1H «Իրոկեզ»։

One response to “Վրաստանի ՊՆ. «ԱՄՆ-ն Վրաստանին կփոխանցի 2 միավոր UH-1H «Իրոկեզ» ուղղաթիռ»

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 13 – 19 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *