Զորքերն Իրաքից դուրս բերելը քննարկման առարկա չէ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ստորաբաժանումներն Իրաքում են մարզումների, այլ ոչ թե ռազմական գործողությունների համար, և Թուրքիան չի պատրաստվում դրանք դուրս բերել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Էրդողանը նշել է, որ իրենք Իրաքում ռազմական ներկայություն ունեն դեռևս 2002-ից, իսկ 2014-ին Իրաքի վարչապետը խնդրել է մարզել իրենց զինվորականներին և ոստիկաններին, ինչի նպատակով թուրքական իշխանությունները ռազմական հրահանգիչներ են տեղակայել այդ երկրի տարածքում:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 21-ին Թուրքիայի, ԱՄՆ-ի և Հյուսիսային Իրաքի (Իրաքյան Քրդստան — Ռազմինֆո) ղեկավարները եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկեն նաև այս խնդիրը:

Երեկ էլ՝ դեկտեմբերի 10-ին, Իրաք էին այցելել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը և փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Վերջիններիս հետ հանդիպման ժամանակ Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին շեշտել է, որ խնդրի լուծման համար Թուրքիան պետք է անմիջապես բոլոր ստորաբաժանումները հետ դուրս բերի Իրաքի տարածքից:

Հիշեցնենք, որ Իրաքի արտգործնախարարությունը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և զորքերի դուրս բերմանն օժանդակելու համար դիմել էր նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ երկրներին (ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան), ինչպես նաև Արաբական լիգային երկրներին:

Դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների գումարտակ էր մտցրել Իրաքի տարածք՝ Իրաքյան Քրդստանի ստորաբաժանումները մարզելու պատրվակով։ Դեկտեմբերի 5-ին, Իրաքի կառավարությունը հայտարարություն էր տարածել` նշվելով, որ եթե Թուրքիան անմիջապես զորքերը դուրս չբերի, ապա իրենք հակաքայլեր կձեռնարկեն։

One response to “Զորքերն Իրաքից դուրս բերելը քննարկման առարկա չէ. Էրդողան

  1. Pingback: Իրաքում տեղակայված թուրքական ստորաբաժանումների մի մասը տեղափոխվել է ավելի հյուսիս | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *