Թուրքիան շուրջ 150 հատուկջոկատային և 20 տանկ է տեղակայել Իրաքում

Դեկտեմբերի 4-ին Թուրքիայի զինված ուժերը շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների գումարտակ, ինչպես նաև տանկեր են տեղակայել Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում՝ քրդական ինքնավարության Փեշմերգե զինված ուժերին մարզելու պատրվակով:
Այս մասին հայտնում են թուրքական «Անադոլու», «Դողան», «Իհլաս հաբեր», ինչպես նաև բրիտանական Reuters լրատվական գործակալությունները:

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ. 2015-ի ապրիլ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ. 2015-ի ապրիլ

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, փոխանցելով Իրաքում սեփական աղբյուրներից ստացված տեղեկությանը, նշում է, որ շուրջ 20-ից 25 տանկերի ուղեկցությամբ 150-ին մոտ թուրքական հատուկջոկատայինները ցամաքային ճանապարհով հասել են Իրաքի Մոսուլ քաղաքին մոտ գտնվող Բեշիքա շրջան: Այս ստորաբաժանումը փոխարինել է շուրջ 2,5 տարի այդ շրջանում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգե զինված ուժերի մարզող թուրքական ստորաբաժանմանը:

«Դողան» լրատվական գործակալությունը փոխանցում է, որ մոտ օրերս փոխարինված ստորաբաժանումը կվերադառնա Թուրքիա: Գործակալությունը նաև զետեղել է տանկերի տեղափոխման տեսագրություն՝ նշելով, որ դա Մոսուլ ուղարկված տանկերն են:

Bu video Adobe Flash Player’ın son sürümünü gerektirmektedir.

Adobe Flash Player'ın son sürümünü indirin.

 


Քրդական Rudaw լրատվակայքը ևս անդրադարձել է այս հարցին՝ նշելով, որ Թուրքիայի կառավարությունից ստացած տեղեկության համաձայն՝ թուրքական ստորաբաժանումն իրոք տեղակայվել է Մոսուլի շրջակայքում: Սակայն Փեշմերգերի Բեշիքայի զորամիավորման հրամանատար Բեհրամ Արիֆ Յասինը հերքել է այդ լուրը՝ նշելով, որ դա ընդամենը պրոպագանդայի նպատակ ունի:

Օրերս Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին հայտարարել էր, որ Իրաքը ոչ մի պետությունից չի խնդրել ցամաքային ուժեր ուղարկել, և նման գործողությունը կդիտվի որպես «թշնամական ակտ»։ Սակայն նա նշել էր, որ իրաքյան զորամիավորումները մարզումների կարիք ունեն:

Հիշեցնենք, որ 2015-ի մարտին Իրաք այցի ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է շարունակել Իրաքի կառավարական ուժերի և քրդական Փեշմերգեի մարտիկների մարզումներն ու զինումը, Իրաքին օգնել ռազմավարական նշանակություն ունեցող Մոսուլ քաղաքի ազատագրման ժամանակ, ինչպես նաև ճամբարներ հիմնել քաղաքը լքողների համար:

Թուրքիայի պաշտպանության նախարարի այցից որոշ ժամանակ անց Մոսուլի նախկին քաղաքապետը հայտարարել էր, որ թուրքական ռազմական հրահանգիչներն Իրաքի տարբեր ռազմաբազաներում սկսել են մարզել սուննի զինյալներին, ովքեր առաջիկայում մասնակցելու են Մոսուլի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրելու գործողությանը:

Իսկ 2015-ի ապրիլին արաբական Ալ Ջազիրա հեռուստաալիքի թուրքական մասնաճյուղը հայտնել էր, որ Մոսուլի մոտակայքում տեղակայված ռազմական ճամբարում Թուրքիայի ԶՈւ շուրջ 150 հատուկջոկատայիններ (բոսորագույն բերետներ՝ Bordo berelileri) Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու համար մարզում են Իրաքի կենտրոնական կառավարության, ինչպես նաև քրդական Փեշմերգե զորամիավորումները:

«Ալ Ջազիրա թուրքը» նաև տեսագրություն էր հրապարակել ճամբարում անցկացվող մարզումներից:

17 responses to “Թուրքիան շուրջ 150 հատուկջոկատային և 20 տանկ է տեղակայել Իրաքում

  1. Pingback: Իրաքի կառավարությունը Թուրքիայից պահանջում է դուրս բերել զորքերն իր տարածքից | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Իրաքը չի բացառում ռուսական միջամտությունը, եթե Թուրքիան զորքերը դուրս չբերի | Ռազմ.info

  4. Pingback: ԱՄՆ-ն դեմ է առանց Իրաքի համաձայնության այդ երկիր զորք մտցնելուն | Ռազմ.info

  5. Pingback: Իրաքը խնդրում է ՆԱՏՕ-ի օգնությունը՝ թուրքական զորքերը դուրս բերելու համար | Ռազմ.info

  6. Pingback: Իրաքյան Քրդստանի ղեկավարը հանդիպել է Թուրքիայի նախագահին և վարչապետին | Ռազմ.info

  7. Pingback: Իրաքը Թուրքիայի հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին | Ռազմ.info

  8. Pingback: Զորքերն Իրաքից դուրս բերելը քննարկման առարկա չէ. Էրդողան | Ռազմ.info

  9. Pingback: ԻՊ գրոհայինների հրթիռակոծությունից Իրաքում վիրավորվել է 4 թուրք զինծառայող | Ռազմ.info

  10. Pingback: ԱՄՆ փոխնախագահը Թուրքիային կոչ է արել դուրս բերել զորքերն Իրաքից | Ռազմ.info

  11. Pingback: Թուրքիան դուրս է բերում զորքերն Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայքից | Ռազմ.info

  12. Pingback: Հս. Իրաքի Քրդական ինքնավարության վարչապետը Թուրքիայում հանդիպել է էրդողանին և Դավութօղլուին | Ռազմ.info

  13. Pingback: ԻՊ-ն հարձակվել է Իրաքի «Բեշիքա» ռազմական ճամբարի թուրքական ուժերի վրա | Ռազմ.info

  14. Pingback: Իրաքը զգուշացնում է Թուրքիային՝ դուրս բերել զորքերը Իրաքի տարածքից | Ռազմ.info

  15. Pingback: «Իսլամական պետությունը» հարվածել է Իրաքում թուրք զինծառայողների բազային | Ռազմ.info

  16. Pingback: Թուրքիայի և Իրաքի վարչապետերը քննարկել են Իրաքում Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների հարցը | Ռազմ.info

  17. Pingback: Անկարան և Բաղդադը համաձայնության չեն եկել Իրաքից Թուրքիայի ԶՈւ դուրսբերման վերաբերյալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *