Թուրքիան իր ավիաբազան է տրամադրել Ֆրանսիային՝ ԻՊ-ին հարվածելու համար

Թուրքիան թույլատրել է ֆրանսիական օդուժին շահագործել երկրի հարավարևելյան Ադանա նահանգի «Ինջիրլիք» ռազմաբազան՝ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հենակետերին ավիահարվածներ հասցնելու նպատակով:

Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այժմ վերջին նախապատրաստական աշխատանքներն են տարվում ֆրանսիական և գերմանական ռազմական ինքնաթիռների՝ ռազմաբազա ժամանելուց առաջ: Աղբյուրի համաձայն՝ ռազմաբազայում այժմ տեղակայված են ամերիկյան 12 միավոր A-10 գրոհիչ, 6 միավոր F-15C և ևս վեց միավոր F-15E ռազմական ինքնաթիռներ:

A-10 գրոհիչ

A-10 գրոհիչ

Երեկ էլ՝ դեկտեմբերի 3-ին, «Ինջիրլիք» էր այցելել ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ Փոլ Սիլվան՝ ծանոթանալու ավիաբազայի տարածքում «Փաթրիոթ Վիլիջ» կոչվող ռազմավանի կառուցման աշխատանքներին: Այն նախատեսված է ԻՊ-ի հենակետերին օդային հարվածներ հասցնել պատրաստվող ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի զինծառայողների համար:

ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը Փոլ Սիլվան Թուրքիայի «»Ինջիրլիք» ավիաբազայում: Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը Փոլ Սիլվան Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում: Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բունդեսվերի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ Գերմանիայի խորհրդարանում հաստատվելուց հետո մյուս շաբաթ արդեն ԻՊ դեմ պայքարի շրջանակներում 6 Tornado հետախուզական ինքնաթիռներ են տեղակայվելու Թուրքիայում, որոնցից երկուսը՝ «Ինջիրլիք» ավիաբազայում, իսկ մնացած ինքնաթիռները տեխնիկական խնդիրների պատճառով կտեղակայվեն 2016 թ. հունվարից։

Հավելենք նաև, որ դեկտեմբերի 1-ին ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որի համաձայն Դաշինքը պատրաստվում է օժանդակել Թուրքիային օդային սահմանների պաշտպանության հարցում և այդ նպատակով գործողությունների նոր փաթեթ է մշակում։

One response to “Թուրքիան իր ավիաբազան է տրամադրել Ֆրանսիային՝ ԻՊ-ին հարվածելու համար

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *