ՆԱՏՕ-ն նոր առաքելություն է սկսելու Աֆղանստանում

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել  է, որ իրենք երկարաձգելու են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունը և Աֆղանստանի ուժայինների մարզելու են մինչև 2016 թվականի վերջը: Այս մասին հայտնում ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ՆԱՏՕ-ի նախարարների խորհրդի հանդիպումից հետո անցկացված ճեպազրույցի ժամանակ. լուսանկարը ՆԱՏՕ-ի կայքի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ՆԱՏՕ-ի նախարարների խորհրդի հանդիպումից հետո անցկացված ճեպազրույցի ժամանակ. լուսանկարը ՆԱՏՕ-ի կայքի

Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ Ստոլտենբերգը ասել  է, որ իրենք քննարկվելու են 2016 թվականին աֆղանական բանակը վարժեցնելու, ինչպես նաև 2017 թվականին այն ֆինանասավորելու ուղիները:

Նախարարների հանդիպման ժամանակ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալաբանդյանն իր հայտարարության մեջ վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է օժանդակություն ցույց տալ Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին:

«Հայկական զորախումբը 2016 թվականի ընթացքում ներկայիս մակարդակով կշարունակի իր միջազգային հանձնառությունը «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Մենք պատրաստ ենք մասնակցել ապագա «Տևական գործընկերություն» առաքելությանը, երբ այն կփոխարինի «Վճռական աջակցություն» առաքելությանը», — ասել է ՀՀ արտգործնախարարը:

Նոյեմբերի 23-ին էլ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող առաքելությանը մինչև վերջ մասնակցելու մասին Հայաստանի պատրաստակամությունը վերահաստատել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է, դրա հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ 2014թ․ ավարտին այն փոխարինել է ISAF առաքելությանը։

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայություն է անցկացնում է Հայաստանի զինված ուժերի 131 խաղաղապահ զինծառայող:

Իսկ առհասարակ Հայաստանը խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին և անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից: Մինչ օրս հայ խաղաղապահները մասնակցել են չորս առաքելությունների` 2004-ից Կոսովոյում, 2005-ից՝ Իրաքում, 2010-ից Աֆղանստանում, 2014-ից՝ Լիբանանում: 2015 թվականից ՀՀ ԶՈւ մեկ սպա էլ որպես դիտորդ մասնակցում է Մալիում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելությանը:

2 responses to “ՆԱՏՕ-ն նոր առաքելություն է սկսելու Աֆղանստանում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Գերմանիայի պաշտպանության նախարարն Աֆղանստանում այցելել է հայկական զորախմբին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *