Սիրիայի կառավարական ուժերի հետ համաձայնությամբ Հոմսում շրջափակված զինյալները կլքեն քաղաքը

Դեկտեմբերի 1-ին Սիրիայի կառավարության և ՄԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել Հոմս քաղաքի Վաեր թաղամասում շրջափակման մեջ վերցված զինյալների հետ և համաձայնության են եկել, որ զինյալները լքելու են տարածքը հրադադարի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters գործակալությունը:

Սիրիա՝ Հոմս

Սիրիա՝ Հոմս

Հոմսի նահանգապետ Թալալ ալ-Բարազիի գրասենյակի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնել են, որ հրադադարից հետո Հոմսում տեղակայված զինյալ ահաբեկիչների վերջին խմբերը լքելու են Հոմսի տարածքը՝ դրանով դուրս գալով շրջափակումից:

Զինյալների առաջին խումբը Հոմսը լքելու է առաջիկա շաբաթվա ընթացքում՝ Սիրիայի կառավարական ուժերին թողնելով նաև ծանր սպառազինության մի մասը: Իսկ ընդհանուր առմամբ առաջիկա երկու ամիսների ընթացքում քաղաքը լքելու է շուրջ 2000 զինյալ:

Նշենք, որ Հոմս քաղաքը և համանուն նահանգը մեծ մասամբ կառավարական ուժերի ձեռքում է, և այնտեղ մնացած զինյալներն իրենց վերահսկողության տակ էին պահում միայն Հոմս քաղաքի Վաեր թաղամասը՝ շրջափակված լինելով կառավարական ուժերով:

Համաձայնությունը թույլ կտա, որ զինյալներն առանց մարտերի դուրս գան քաղաքից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *