Ռազմաշաբաթ. Իրան. 22–28 նոյեմբերի, 2015

Իրանական բանակի նավատորմը առաջիկա երկու ամսում առնվազն երկու զորավարժություն է անցկացնելու • Ռուսաստանը սկսում է Իրանին Ս-300 համակարգերի մատակարարումը, Իրանը հետաքրքրված է ռուսաստանյան այլ սպառազինությամբ ևս

• Իրանական նավատորմը առաջիկա երկու ամսում առնվազն երկու ծովային զորավարժություն է անցկացնելու, որոնց մասնակցելու են հրթիռային, ռազմաօդային, ռազմածովային, սուզանավային, հատուկ նշանակության ուժեր: Զորավարժություններից առաջինն անցկացվելու է նոյեմբերի 22 – դեկտեմբերի 21 ժամանակահատվածում: 2016-ի սկզբին էլ Հնդկական օվկիանոսում անցկացվելու է «Վելայաթ-94» խոշոր զորավարժությունը:

• ՌԴ նախագահի օգնականը տեղեկացրել է, որ Ռուսաստանը սկսում է Իրանին Ս-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը, սակայն այդ աշխատանքները ձգձգվելու են, և ռուսաստանյան կողմը ֆիզիկապես չի կարող 2015 թվականին ավարտել մատակարարումները: Բացի այդ, պաշտոնյայի խոսքով, Իրանը հետաքրքրված է նաև ռուսաստանյան արտադրության այլ սպառազինությամբ ևս:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *