Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 22–28 նոյեմբերի, 2015

Ադրբեջանի ՀՕՊ միջոցները զորավարժություն են անցկացրել • 2016-ին Ադրբեջանը մասնակցելու է Ռուսաստանի հետ համատեղ զորավարժության • Ադրբեջանի ԱԻՆ-ը զորավարժություն է անցկացրել Կասպից ծովում • Ադրբեջան է այցելել Թուրքիայի ԱԳ նախարարը

Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրը՝ զորավարժության ժամանակ: Նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքից

Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության «ՕՍԱ» զենիթահրթիռային համալիրը՝ զորավարժության ժամանակ: Նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքից

• Նոյեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերը և հակաօդային պաշտպանության միջոցները հանկարծակի «տագնապ» ազդանշանով  բերվել են մարտական պատրաստության աստիճանի և անցկացրել զորավարժություն։

• ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղը 2016-ին կանցկացնի շուրջ 20 զորավարժություն, այդ թվում՝ միջազգային ռազմածովային զորավարժություններ Ղազախստանի ու Ադրբեջանի հետ համատեղ։

• Նոյեմբերի 24-ին Կասպից ծովում մեկնարկել է Ադրբեջանի ԱԻՆ «Կասպյան-2015» զորավարժությունը, որին, բացի ԱԻՆ փրկարար ծառայությունից, մասնակցել են նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) որոնողափրկարարական աշխատանքների վարչությունը և անձնակազմեր պաշտպանության նախարարությունից։

• Նոյեմբերի 26-ին Թուրքիայի ԱԳ նոր նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, հանդիպել Ադրբեջանի նախագահին, վարչապետին, խորհրդարանի նախագահին և ԱԳ նախարարին։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *