Վրաստանյան 2-րդ զորախումբը պատրաստվում է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերին միանալու համար

Նոյեմբերի 26-ին Վրաստանի «Նորիո» ռազմաբազայում այդ երկրի զինված ուժերի ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի 3-րդ վաշտի զինծառայողները ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերին (NATO Response Force — NRF) միանալու ծրագրի շրջանակներում դաշտային զորավարժություն են արել։Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Վրաստանի ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի 3-րդ վաշտը զինծառայողները

Վրաստանի ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի 3-րդ վաշտը զինծառայողները

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զորավարժության ընթացքում վաշտն ավարտել է ՆԱՏՕ-ի «Հետադարձ կապի և օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի գնահատման» (The Operational Capability Concept Evaluation and Feedback Programme — OCC E&F) ծրագրի «Ինքնուրույն գնահատական, 2-րդ մակարդակի» (Self Evaluation Level 2 — SEL-2) առաջին մակարդակը։ Վարժանքների ընթացքին հետևել ևզինծառայողներին գնահատել է ՆԱՏՕ-ի 3 սպա։

Զորավարժության ժամանակ կիրառվել է ամերիկյան բազմանպատակային «Իրոկեզ UH1» ուղղաթիռ

Զորավարժության ժամանակ կիրառվել է ամերիկյան բազմանպատակային «Իրոկեզ UH1» ուղղաթիռ

Վրաստանցի զինծառայողները պայմանական վիրավորներին տարհանելու ժամանակ

Վրաստանցի զինծառայողները պայմանական վիրավորներին տարհանելու ժամանակ

Սցենարի համաձայն՝ կատարվել է պայմանական վիրավորների տարհանում։
Վարժանքների արդյունքներին ծանոթացել է Վրաստանի ՊՆ մարտական պատրաստության և ռազմական կրթության դեպարտամենտի (J-7) ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Գեորգի Պավլենիշվիլին։

Հաջորդ փուլն արդեն լինելու է «ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 2-րդ մակարդակը» (NATO Evaluation Level 2 — NEL-2)։ Այս փուլի բարեհաջող անցումից հետո առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի 3-րդ վաշտը կկարողանա միանալ ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերին արդեն 2018 թվականին՝ դառնալով վրաստանյան 2-րդ զորախումբն այդ ուժերի կազմում։

Վրաստանի պաշտպանության նախարարության այս հաղորդագրությունը վերջնականապես հաստատում է Ռազմինֆոյի՝ մայիսին և հետագա ամիսներին արած այն ենթադրությունը, որ ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտն արդեն ներգրավվել է NRF-ի (NATO Response Force — NRF) կազմում։ Դա անուղղակի հաստատում էին մի քանի հանգամանքներ՝

  • 2015թ. մայիսի 26-ին Վրաստանի անկախության շքերթի ժամանակ առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները թևերին կրում էին NRF-ի տարբերանշան, չնայած պաշտոնական հաստատում արձագանքման ուժերի կազմում ներգրավվելու վերաբերյալ դեռևս չկար։
  •  2015թ. հունիսի 25-ին Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ, սըր Ադրիան Բրեդշոուն Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ մոտ 2 ամիս առաջ ինքն «Ալֆա» վաշտին հանձնել է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերին համապատասխանելու հավաստագրեր (certification status)։
  • 2015թ. սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների հարցերով գագաթաժողովի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ «Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող 4-րդ երկիրն է լինելու NRF-ի կազմում։ «Այժմ արձագանքման ուժերի կազմում վրաստանցի 130 զինծառայող կա»։

Հավելենք, որ վրաստանցի զինծառայողները ներգրավվել են ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերին 3 տարի ժամկետով։

One response to “Վրաստանյան 2-րդ զորախումբը պատրաստվում է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերին միանալու համար

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 22–28 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *