2015-ին չենք հասցնի ավարտել Իրանին Ս-300-ների մատակարարումը. ՌԴ նախագահի օգնական

Ռուսաստանը սկսում է Իրանին Ս-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը, սակայն այդ աշխատանքները ձգձգվելու են, և ռուսաստանյան կողմը ֆիզիկապես չի կարող 2015 թվականին ավարտել մատակարարումները: Այս մասին, ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության, հայտնել է ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:

Պաշտոնյայի խոսքով՝ բացի Ս-300 համակարգերից, Իրանը հետաքրքրված է նաև ռուսաստանյան արտադրության այլ սպառազինությամբ ևս: Ըստ նրա՝ պատժամիջոցների արդյունքում Իրանի խոշոր զինված ուժերը երկար ժամանակ չեն արդիականացվել (նոր տեխնիկա չի մատակարարվել), և իրանական կողմը ներկայում հետաքրքրված է ռուսաստանյան արտադրության սպառազինությունների լայն շրջանակով:

Օրեր առաջ էլ Ս-300-ների վերաբերյալ տեղեկություններ էր տրամադրել նաև Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհթի Սանային, ում խոսքով՝ Իրանին Ս-300 համակագերի մատակարարումն արդեն սկսվել է նոր գործարքի համաձայն:

Նշենք, որ Ս-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման նոր պայմանագիրը կողմերն արդեն կնքել են, ինչի մասին հայտնի է դարձել նոյեմբերի առաջին կեսին: Ավելի ուշ ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկի աղբյուրը հայտնել է, որ նոր պայմանագրի արժեքը մոտ 1 մլդր ամերիկյան դոլար է, իսկ սպառազինության մատակարարումները կատարվելու են մինչև 2017 թվականը:

2 responses to “2015-ին չենք հասցնի ավարտել Իրանին Ս-300-ների մատակարարումը. ՌԴ նախագահի օգնական

  1. Pingback: Ռուսաստանի «Ուրալվագոնզավոդը» պատրաստ է Տ-90Ս տանկերի արտադրություն կազմակերպել Իրանում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *