Իսրայելը Եգիպտոսի հետ սահմանին հակահրթիռային պաշտպանության համակարգ է տեղադրել

Օգոստոսի 15-ին իսլամիստ «Անսար Ջերուսալիմ» խումբը Եգիպտոսի Սինայի թերակղզու տարածքից Գրադի 2 հրթիռներ է արձակել Իսրայելի սահմանամերձ Էիլաթ քաղաքի վրա: Պայթունների հետևանքով, զոհերի, վիրավորների կամ վնասվածքների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Իսրայելը արձագանքել է սահմանին Iron Dome հակահրթիռային համակարգեր տեղադրելով:

Իսրայելի Պաշտպանության Ուժերի խոսնակը հաստատել է մարտկոցի տեղակայումը, ասելով, որ դա երկրի տարբեր մասերում համակարգի փորձարկման ազգային ծրագրի մասնիկն է:

ԱՄՆ-ում տեղակայված SITE հետախուզական խումբը հայտնել է, որ հարձակման պատասխանատվությունը իրանց վրա է վերցրել «Անսար Ջերուսալիմ» իսլամական զինյալ խումբը: Հայտարարությունը արվել է ջիհադիստ ֆորումում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *