ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ ռազմական բժիշկները սկսել են համատեղ վարժանքներ

Հայաստանի ԶՈւ և Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ռազմական բժիշկները նոյեմբերի 26-ին Գյումրիում երկօրյա մարտավարա-մասնագիտական վարժանքներ են սկսել ու իրականացնում են հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդութան պայմանական աղբյուրը տեղայնացնելու և ոչնչացնելու աշխատանքներ:  Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մամուլի ծառայությունը:

ՀՀ Զու և ՌԴ 102-րդ ռազմաբազայի ռազմական բժիշկները՝ համատեղ զորավարժության ժամանակ: Նկարը՝ ՌԴ ՊՆ կայքից

ՀՀ ԶՈւ և ՌԴ 102-րդ ռազմաբազայի ռազմական բժիշկները՝ համատեղ զորավարժության ժամանակ: Նկարը՝ ՌԴ ՊՆ կայքից

Զորավարժությանը, որն անցակցվում է ՀՌՇ «Պետական սանիտարա-համաճարակային վերահսկողության 1002-րդ կենտորի» ղեկավար, բժշկական ծառայությունների փոխգնդապետ Գեորգի Գոնչարովի գլխավորությամբ, մասնակցում է շուրջ 100 զինծառայող և քաղաքացիական:

Վարժանքների ընթացքում բժիշկներն իրականացնում են հատուկ վտանգավոր վարակով պայմանական հիվանդների փոխադրում, հոսպիտալացում,  բժշկական ստուգում և բուժօգնություն:

Գոնչարովը նշել է, որ այս վարժանքները մասնակից բժիշկ զինծառայողների համար հնարավորություն են սեփական գիտելիքներն ամրապնդելու և խորացնելու համար, ինչպես նաև ցանկացած պահի համապատասխան հիվանդներին մեկուսացնելու ու անհրաժեշտ օգնություն ցույց տալուն պատրաստ լինելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *