Հայաստանը հակատանկային «Միլան» համակարգերը գնել է Հունաստանից. զեկույց

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) նոր հրապարակած զեկույցից հայտնի է դառնում, որ Հայաստանը 2012 թ. «Միլան» (Milan) հակատանկային հրթիռային համակարգերը գնել է Հունաստանից: Ըստ կենտրոնի՝ ֆրանս-գերմանական արտադրության համակարգերը մատակարարվել են 2013 թվականին:

«Միլան» հակատանկային հրթիռային համալիր

«Միլան» հակատանկային հրթիռային համալիր

Կենտրոնի զեկույցում չի նշվում, թե քանի միավոր համակարգից է բաղկացած եղել Հունաստանից ստացած խմբաքանակը և որքան է դրանց համար վճարել Հայաստանը:

Նշենք, որ հակատանկային «Միլան» համակարգն աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ. շուրջ 50000 մարտական և ուսումնական արձակումներից թիրախի խոցմամբ են ավարտվել ավելի քան 92%-ը։

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» հրապարակած զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասերից մեկը

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» հրապարակած զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասերից մեկը

Հիշեցնենք նաև, որ Հայաստանում «Միլան» հակատանկային համակարգի առկայության մասին Razm.info-ն տեղեկացրել էր դեռևս 2013 թվականին, երբ այդ համակարգը ցուցադրվեց պաշտպանության նախարարությունում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ։ Այդ լուրը բավականին մեծ աղմուկ առաջացրեց Ադրբեջանում և, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Բաքուն բողոք հայտնեց Ֆրանսիային և Գերմանիային։

2013 թ. Ադրբեջանը բողոք էր հայտնել Ֆրանսիային և Գերմանիային

2013 թ. Ադրբեջանը բողոք էր հայտնել Ֆրանսիային և Գերմանիային

2 responses to “Հայաստանը հակատանկային «Միլան» համակարգերը գնել է Հունաստանից. զեկույց

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 22–28 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Հայաստանն արդիականացնում է իր Ս-125 զենիթահրթիռային համակարգերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *