ՌԴ-ն կարող է ևս 10-12 կործանիչ տեղակայել Սիրիայում՝ ռմբակոծիչների անվտանգության համար

Սիրիայում Թուրքիայի կողմից խոցված ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի և այնուհետև Մի-8 ուղղաթիռի դեպքերից հետո Ռուսաստանը քննարկում է Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում հավելյալ 10-12 ինքնաթիռ տեղակայելու հարցը, որպեսզի վերջիններս ապահովեն այնտեղ ռուսաստանյան 24 ռմբակոծիչների անվտանգությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, հայտնում է ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի կայքը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի իր աղբյուրներին։

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչները «Հմեյմիմ» ռազմաբազայում

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչները «Հմեյմիմ» ռազմաբազայում

«Այժմ 24 ռմբակոծիչներից յուրաքանչյուրը թռչելու է կործանիչների ուղեկցությամբ։ Գլխավոր շտաբում քննարկում են ավիաբազայում 10-12 ինքնաթիռի ավելացման հարցը, որպեսզի Սու-24Մ և Սու-34 ռմբակոծիչները թռիչքներ իրականացնեն Սու-27ՍՄ կամ Սու-30ՍՄ կործանիչների ուղեկցությամբ»,—գրում է «Կոմերսանտը»։

Հավելենք, որ նոյեմբերի 25-ին էլ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ-ն հակաօդային պաշտպանության Ս-400 զենիթահրթիռային համակարգեր է տեղափոխելու Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազա։ Դրա նախորդ օրն էլ՝ ռուսաստանյան Սու-24Մ ինքնաթիռի խոցման միջադեպից հետո, ՌԴ ԶՈւ ԳՇ-ն հայտարարել էր նաև, որ դեպի Սիրիայի ափերն է նավարկում «Մոսկվա» ռազմանավը՝ զինված հակաօդային պաշտպանության Ս-300Ֆ համակարգով, և այն խոցելու է Սիրիայում ՌԴ ԶՈւ ինքնաթիռներին սպառնացող ցանկացած թիրախ։

Տեղեկացնենք, որ Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում տեղակայված են Սու-25Սմ գրոհիչներ (12 միավոր), Սու-24Մ և Սու-34 ռմբակոծիչներ (12-ական միավոր), Սու-27ՍՄ և Սու-30Սմ կործանիչներ (4-ական միավոր), Մի-24 հարվածային ուղղաթիռներ (12 միավոր), ինչպես նաև Մի-8 ուղղաթիռներ (մինչև Սու-24Մ-ի անձնակազմի տարհանման փորձը բազայում եղել է 4 միավոր, այժմ՝ 3)։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 17-ին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներն այսուհետ իրականացնելու են
նաև հեռահար ավիացիայի Տու-160, Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչները և Տու-22Մ3 հեռավոր ռմբակոծիչները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ դիրքերին՝ օգտագործելով Սու-25 գրոհիչներ, Սու-24Մ, Սու-34 ռմբակոծիչներ

2 responses to “ՌԴ-ն կարող է ևս 10-12 կործանիչ տեղակայել Սիրիայում՝ ռմբակոծիչների անվտանգության համար

  1. Pingback: Սիրիայում Ռուսաստանը Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ է բացազատել | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 22–28 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *