Հայտնի են օրեր առաջ Կաբարդինո-Բալկարիայում ոչնչացված զինյալների տվյալները

Նոյեմբերի 22-ին Կաբարդինո-Բալկարիայում անցկացված հակաահաբեկչական գործողությունների ժամանակ սպանվել էր 14 զինյալ, այդ թվում՝ ԻՊ տեղի նորանշանակ պարագլուխը։ Մյուսների անձնական տվյալներն արդեն հայտնի են, քննչական մարմինները չեն կարողանում միայն զինյալներից մեկի ինքնությունը պարզել։Այս մասին նոյեմբերի 25-ին տեղեկացնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը։
Նշվում է, որ սպանվածներից 4-ը դաշնային, իսկ ևս մի քանիսը դաշնային հետախուզման մեջ էին։

Լրատվակայքը հաղորդում է, որ սպանվել են՝ Մուրատ Ժամբորովը, Անզոր Թենգիզովը, Վլադիմիր Թենգիզովը և Արսեն Բելիմգոտովը, 1994 և 1995 թվականներին ծնված եղբայրներ Անզոր և Արթուր Մակոևները, 1996 թ. ծնված Մարատ Բատիրովը, 1992թ. ծնված Ասկեր Մարեմովը, ինչպես նաև Կաբարդինո-Բալկարիայում ԻՊ նորանշանակ պարագլուխ Յուրի Յուրի Բիցուևը։ Մյուս զինյալների մասին հակաահաբեկչական կոմիտեն անձնական տվյալները չի հաղորդել դեռևս։

Ռուսաստանի հակաահաբեկչական հանձնաժողովի տվյալներով սպանված զինյալները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղի կազմավորման ակտիվ անդամներ են եղել։ Ավելի վաղ նույն հանձնաժողովը տեղեկացրել էր, որ հատուկ գործողության ժամանակ սպանված զինյալները տեղացիներին քարոզում էին «Իսլամական պետության» գաղափարախոսությունը, տեղափոխում էին վերջիններիս Սիրիա, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում նախապատրաստում էին ահաբեկչություններ։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Կաբարդինո-Բալկարիան, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *