Առաջիկա տարում Հայաստան կայցելի Վրաստանի պաշտպանության նախարարը

Գերմանիայում անցկացված ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության Հյուսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների նիստի շրջանակներում հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։

Հայաստանի պաշտպանության նախարարն ու Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն

Հայաստանի պաշտպանության նախարարն ու Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն

Այս մասին նոյեմբերի 24-ին այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ժամանակ Օհանյանն ու Կապանաձեն քննարկել են առաջիկա տարում Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի այցը Երևան։

Հավելենք, որ 2015 թվականի հուլիսին Խիդաշելին ընդունել էր Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությանը Թբիլիսիում, որտեղ քննարկվել էին պաշտպանական և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության հարցեր։

Իսկ ավելի վաղ՝ հունիսին, պաշտոնական այցով Վրաստան էր գնացել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Վերջինիս գլխավորած պատվիրակությանն ընդունել էր Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։

Ըստ վրաստանյան կողմի հաղորդագրության՝ կողմերը քննարկել էին ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցեր, ինչպես նաև Հայաստանում վրաստանցի վիրավոր զինծառայողների վերականգնողական կուրսեր անցնելու հարցը։ Ամենայն հավանականությամբ սա վերաբերում է Աֆղանստանում միջազգային առաքելությունների ժամանակ վիրավորված վրաստանցի զինծառայողներին։

«Շատ կարևոր է, որ հայաստանյան կողմն առաջարկեց մեր վիրավորներին ուղարկել Հայաստանի լավագույն զինվորական հանգստյան տներ՝ վերականգնողական բուժման կուրսերի համար։ Մենք էլ մեր հերթին վերականգնողական կուրսերի ընթացքում պատրաստ ենք մեր գործընկերների հետ կիսվել փորձով», — ասել էր Կապանաձեն։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները 2007 թվականից վերապատրաստվում են Վրաստանի Սաչխերե լեռնային պատրաստության դպրոցում։

One response to “Առաջիկա տարում Հայաստան կայցելի Վրաստանի պաշտպանության նախարարը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 22–28 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *