ՌԴ խոցված ինքնաթիռի անձնակազմին տարհանող ուղղաթիռներից մեկը խոցվել է. կա մեկ զոհ

Թուրքիայի կողմից ՌԴ ԶՈւ ինքնաթիռի խոցումից հետո Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանման երկու Մի-8 ուղղաթիռներ մեկնել են ինքնաթիռի անկման վայր՝ դրա անձնակազմին տարհանելու: Ահաբեկիչները, սակայն, հրազենով վնասել են ուղղաթիռներից մեկը, որը ստիպված վայրէջք է կատարել սահմանային չեզոք գոտում:

Երկրորդ ուղղաթիռը տարհանել է առաջինի անձնակազմին և տարհանող զինծառայողներին, ինչից հետո ահաբեկիչները խոցել են առաջին ուղղաթիռը: Տարհանման գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ ծովային հետևակի մեկ զինծառայող սպանվել է: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը:

Բացի այդ, գլխավոր շտաբը հայտնել է նաև, որ այսուհետ Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ռմբակոծիչները թռիչքները կատարելու են կործանիչները ուղեկցությամբ (որպեսզի այլ երկրների կործանիչների հետ ՌԴ ԶՈւ ռմբակոծիչներն անպաշտպան չլինեն):

ԳՇ հայտարարության մեջ նշվել է նաև, որ Սիրիայի ափերին մոտեցող «Մոսկվա» ռազմանավը, որ զինված է հակաօդային պաշտպանության Ս-300 համակարգով, խոցելու է Սիրիայում ՌԴ ԶՈւ ինքնաթիռներին սպառնացող ցանկացած թիրախ:

Ռուսաստանյան կողմը նաև հայտարարել է, որ ռուսաստանյան ինքնաթիռը խոցելու ժամանակ թուրքական օդուժը չի փորձել կապ հաստատել ՌԴ ԶՈւ ինքնաթիռի անձնակազմի հետ: Իսկ ՌԴ ԶՈւ՝ Սիրիայում տեղակայված բազային ռադարները արձանագրել են, որ ռուսաստանյան ինքնաթիռը խոցելու ժամանակ թուրքական օդուժն ինքն է անցել Սիրիայի օդային տարածք:

Ինչ վերաբերում է ինքնաթիռի անձնակազմին, ապա երկու օդաչուները կատապուլտով դուրս են թռել ինքնաթիռից, սակայն նրանցից մեկը նախնական տվյալներով զոհվել է գետնից ահաբեկիչների հրազենային կրակի պատճառով:

4 responses to “ՌԴ խոցված ինքնաթիռի անձնակազմին տարհանող ուղղաթիռներից մեկը խոցվել է. կա մեկ զոհ

  1. Pingback: Սիրիայում խոցված ռուսաստանյան ռմբակոծիչի օդաչուին փրկել և տարհանել են | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ-ն կարող է ևս 10-12 կործանիչ տեղակայել Սիրիայում՝ ռմբակոծիչների անվտանգության համար | Ռազմ.info

  3. Pingback: [Լրացված] Ռուսաստանը Սու-35Ս կործանիչներ տեղակայել Սիրիայում. «Կոմերսանտ» | Ռազմ.info

  4. Pingback: Սիրիայում խոցել են Ռուսաստանի օդուժի ուղղաթիռ (տեսանյութ) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *