Դաղստանի 3 շրջանում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Դաղստանի 2 շրջանում անօրինական զինված խմբավորումների անդամների գտնելու և ոչնչացնելու համար հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։ Այս մասին հայտնում է « Կովկասյան հանգույց» լրատվակայքը՝ հղում անելով Դաղստանի ուժային կառույցներին։

ՌԴ ուժայիններ

ՌԴ ուժայիններ

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վաղ առավոտից գործողություններ են ընթանում Բույնակսկի և Կարաբուդախկենտսկի շրջաններում։ Երեկ՝ նոյեմբերի 23-ին էլ, հակաահաբեչկան գործողության ռեժիմ է հայտարարվել Դաղստանի Թաբասարանսկի շրջանում։

Վերոնշյալ գործողությունների ընթացքի կամ արդյունքների մասին դեռևս տեղեկություններ չեն հայտնում։

Հավելենք, որ մեկ շաբաթ առաջ Դաղստանի նախագահ Ռամզան Աբդուլատիպովը ռուսաստանյան «Գովորիտ Մոսկվա» ռադիոընկերության ենթերում խոսել է այդ հանրապետությունում զինյալների թվի ու ուժայինների կատարած աշխատանքի մասին՝ նշելով, որ մեկ ու կես տարվա ընթացքում Դաղստանում ահաբեկչություն չի եղել։ Դաղստանի ղեկավարը նաև հայտարարել էր, որ այժմ Դաղստանում 30-40 մարդ է հաշվվում այդպիսի ընդհատակյա խմբերում։ Չնայած կան նաև հսկայական թվով մարդիկ, ովքեր պետության սահմաններից դուրս են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *