Նախագահ Սարգսյանը ՊԲ սպաներին է հանձնել նրանց համար կառուցված 176 բնակարան

Արցախ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 21-ին ներկա է եղել Ստեփանակերտում սպաների համար կառուցված 176 բնակարանանոց բնակելի շենքերի նորամուտի, ՊԲ շտաբի մարզադահլիճի բացման արարողություններին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

Պաշտպանության բանակի խորհրդակցությունը՝ նախագահ Սարգսյանի մասնակցությամբ

Պաշտպանության բանակի խորհրդակցությունը՝ նախագահ Սարգսյանի մասնակցությամբ

Նախագահը մասնակցել է նաև հայկական զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, որի ընթացքում, ըստ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը ներկայացրել է 2015թ. բանակային տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների կատարման արդյունքում արձանագրված ձեռքբերումները և առկա հիմնախնդիրները:

Հանդիսավոր միջոցառումներից հետո Հայաստանի նախագահ Սարգսյանը, Արցախի ղեկավար Բակո Սահակյանը և զինված ուժերի հրամկազմը Պաշտպանության բանակի «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում հետևել են «Գիշերային պայմաններում հատուկ նշանակության խմբի հատուկ գործողությունները հակառակորդի առաջնային գծում ու մոտակա խորքում» և «Ջոկը պաշտպանությունում» թեմաներով ցուցադրական պարապմունքներին:

Նախագահ Սարգսյանը բնակարանի բանալիներն է հանձնում ՊԲ սպաներից մեկին

Նախագահ Սարգսյանը բնակարանի բանալիներն է հանձնում ՊԲ սպաներից մեկին

Պաշտպանության բանակի սպաների համար կառուցված բնակելի շենքերը՝ 176 բնակարաններով

Պաշտպանության բանակի սպաների համար կառուցված բնակելի շենքերը՝ 176 բնակարաններով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի ղեկավար Բակո Սահակյանը հետևում են «Գիշերային պայմաններում հատուկ նշանակության խմբի հատուկ գործողությունները հակառակորդի առաջնային գծում ու մոտակա խորքում» թեմայով զորավարժության

Ավելացնենք, որ նոյեմբերի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի զորամասեր և դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը։ Այնուհետ նախագահ Սարգսյանը մեկնել է Արցախ, որտեղ հետևել է Պաշտպանության բանակի գնդային մարտավարական զորավարժությանը։ Զորավարժությունից հետո նախագահ Սարգսյանն այցելել է ՊԲ հարավարևելյան զորամասեր, մասնակցել ռազմական նշանակության կարևոր օբյեկտների բացման արարողություններին:

One response to “Նախագահ Սարգսյանը ՊԲ սպաներին է հանձնել նրանց համար կառուցված 176 բնակարան

  1. Pingback: ՊԲ սպաներին բնակարաններ են հատկացվել Մատաղիսում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *