Էրդողան. Թուրքիան սկսելու է արտադրել տեղական ՀՕՊ համակարգեր

Թուրքիան հեռահար հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) սեփական արտադրություն է սկսելու: Նոյեմբերի 18-ին թուրքական ATV հեռուստալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը։  Այս մասին հայտնում է թուրքական Հյուրիյեթ Դեյլի Նյուզ լրատվակայքը։

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Էրդողանը նշել է նաև, որ մի քանի օր առաջ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեն որոշել է հրաժարվել այլ երկրների արտադրած ՀՕՊ համակարգեր գնելուց։

«Ներկայումս մենք արտադրում ենք ՀՕՊ համակարգեր, սակայն դրանց քանակը և հեռահարությունը չի բավարարում, դրանք պետք է լինեն ավելի հեռահար»,—ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ այժմ պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունն աշխատում է սեփական ՀՕՊ համակարգեր ստեղծելու նախագծի վրա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Թուրքիան որոշել է դադարեցել մեծ հեռահարությամբ ՀՕՊ համակարգեր գնելու վերաբերյալ բանակցությունները Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության հետ և չեղարկել 3 միլիարդ ամերիկյան դոլար արժողությամբ մրցույթը։

Հավելենք նաև, որ մեծ և միջին հեռահարության ՀՕՊ համակագեր գնելու մրցույթին թուրքերը նախ 2013-ի սեպտեմբերին հաղթող էին ճանաչել Չինաստանի արտադրած HQ-9 համակարգերը (Ս-300-ի չինական կրկնօրինակ), հետո ՆԱՏՕ-ի ճնշման տակ չեղյալ հայտարարեցին իրենց որոշումը:

2 responses to “Էրդողան. Թուրքիան սկսելու է արտադրել տեղական ՀՕՊ համակարգեր

  1. Pingback: Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության. Պուտին | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան կարող է գնել արևմտյան արտադրության միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *