Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը հանդիպել է Ադրբեջանի սահմանապահ պետծառայության պետին

Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ, սահմնապահ զորքերի հրմանատար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևն ընդունել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում են Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության կայքում։

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարը հանդիպել է Ադրբեջանի սահմանապահ պետծառայության պետ Գուլիևին։

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարը հանդիպել է Ադրբեջանի սահմանապահ պետծառայության պետ Գուլիևին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի միջև համագործակցության ամրապնդմանը և դրա հեռանկարներին վերաբերող հարցեր։ Կողմերը անդրադարձել են նաև սահմանպահ ծառայության ոլորտում փորձի փոխանակման, համատեղ զորավարժությունների անցկացման և նմանաբնույթ այլ հարցեր։

Գուլիևը թուրք գեներալին տեղեկացրել է նաև այդ երկրի սահմանապահ ծառայության, սահմանի անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Զալիհ Զեքի Չոլաքի եռօրյա այցը Ադրբեջան մեկնարկել է նոյեմբերի 16-ին։ Այցի շրջանակներում Չոլաքը նոյեմբերի 17-ին հանդիպել է  Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին։

Նշենք, որ Զալիհ Զեքի Չոլաքն իր ներկայիս պաշտոնին է նշանակվել այս տարվա օգոստոսի 5-ին։ Նկատենք նաև, որ վերջին շրջանում Թուրքիայի ռազմական բարձրաստիճան սպաներն ավելի հաճախ են այցելում Ադրբեջան։ Հոկտեմբերի 5-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին և ուժերի շփման գծում օպերատիվ իրավիճակի սրման հերթական ալիքից ու մասնավորապես հայկական կողմի պատժիչ գործողություններից հետո, պաշտոնական այցով Ադրբեջան մեկնեց նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *