Իրանի զինված ուժերը սկսել են երկօրյա զորավարժություն

Իրանի բանակի ցամաքային զորքերի ստորաբաժանումներն այսօր՝ նոյեմբերի 17-ին, երկրի հյուսիսարևելյան շրջաններում սկսել են «Մուհամեդ Մարգարե 3» զորավարժությունը, որին ներգրավված են հրետանային, զրահատանկային, հետևակային ստորաբաժանումներ, օդուժ և անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:

Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի Տ-72 տանկը «Մուհամմեդ Մարգարե 3» զորավարժության ժամանակ: Լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի Տ-72 տանկը «Մուհամմեդ Մարգարե 3» զորավարժության ժամանակ: Լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը լրագրողներին հայտնել է, որ զորավարժութան առաջին օրը մասնակից ստորաբաժանումները ծավալուն օդային և հրետանային հարվածներ են հասցրել պայմանական հակառակորդին: Զորավարժությունների ժամանակ, ըստ Փուրդաստանի, կիրառվել են նաև իրանական տեղական արտադրության զինատեսակներ, որոնց կոնկրետ տեսակները չեն նշվում:

Զորավարժության հաջորդ օրը, ըստ գեներալի, իրանական ստորաբաժանումներն անցկացնելու են ուղղաթիռից դեսանտավորման և հակադեսանտային, վիրավորների տարհանման և այլ գործողություններ: Զորավարժության նպատակն է գնահատել և կատարելագործել երկրի զինված ուժերի կարողությունները միջնորդավորված պատերազմներում:

Հարվածային ուղղաթիռի գործողութունները Իրանի ԶՈւ զորավարժության ժամանակ: Լուսանկարը «Միզան» գործակալության

Հարվածային ուղղաթիռի գործողութունները Իրանի ԶՈւ զորավարժության ժամանակ: Լուսանկարը «Միզան» գործակալության

Դեսանտավորման գործողութուն Իրանի ԶՈւ զորավարժության ժամանակ: Լուսանկարը «Միզան» գործակալության

Դեսանտավորման գործողութուն Իրանի ԶՈւ զորավարժության ժամանակ: Լուսանկարը «Միզան» գործակալության

Լրագրողների համար ելույթ ունենալիս Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարն անդրադարձել է նաև «Իսլամական պետությանը» և նշել, որ կազմակերպությունը չի կարող վտանգ ներկայացնել Իրանի համար, քանի որ իրանական զինված ուժերը կջախջախեն ահաբեկիչներին դեռ Իրանի սահմաններին չհասած:

Նշենք, որ նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչությունից հետո Իրաքի իշխանությունները հայտարարեցին, որ ահաբեկչությունից առաջ իրենց հատուկ ծառայությունները Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Իրանի իշխանություններին զգուշացրել էին հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին:

Ավելացնենք նաև, որ բացի այս զորավարժությունը, նոյեմբերի 19-20-ին Իրանում անցկացվելու է ևս մեկ զորավարժություն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Բասիջի» ստորաբաժանումների մասնակցությամբ:

4 responses to “Իրանի զինված ուժերը սկսել են երկօրյա զորավարժություն

  1. Pingback: Իրանում ահաբեկչական խումբ է բացահայտվել | Ռազմ.info

  2. Pingback: Իրանում ավարտվել է զինված ուժերի զորավարժությունը | Ռազմ.info

  3. Pingback: Զորավարժության ժամանակ Իրանը ներկայացրել է հակադրոնային համակարգ | Ռազմ.info

  4. Pingback: Իրանը մահապարտ ԱԹՍ է կիրառել զորավարժության ժամանակ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *