Ադրբեջանում կալանավորվել է ազգային անվտանգության նախարարության գեներալ

Նոյեմբերի 15-ին ձերբակալվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության էներգետիկայի և տրանսպորտի ոլորտի անվտանգության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Աքիֆ Չովդարովը, ով 2 օր առաջ ազատվել էր աշխատանքից։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Ադրբեջանի ԱԱՆ վարչական համալիր

Ադրբեջանի ԱԱՆ վարչական համալիր

Գործակալության հաղորդմամբ, դատարանը որոշում է ընդունել ազատազրկել է Չավդարովին 3 ամսով։ Նշվում է, որ նրա դեմ ցուցմունք են տվել նաև ազգային անվտանգության նախարարության նախկին աշխատակիցները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է երկրի ազգային անվտանգության նախարար, գեներալ-գնդապետ Էլդար Մահմուդովը, ում փոխարեն հոկտեմբերի 20-ին ԱԱՆ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մադաթ Գուլիևը, ով մինչ այդ զբաղեցնում էր արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը։

Նշենք, նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին նշում են, որ Էլդար Մահմուդովի պաշտոնանկությունը և դրան հաջորդած ստուգումները, որոնք իրականացնում են գլխավոր դատախազությունն ու պետական պահպանության հատուկ ծառայությունը, պայմանավորված են հանցավոր-տնտեսական գործոնով։ Մասնավորապես նշվում է, որ ԱԱՆ մոնիթորինգային կենտրոնը նախկին նախարար Մահմուդովի իմացությամբ և գուցե հանձնարարությամբ գաղտնալսել է միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հեռախոսազանգերը և այդ կերպ «կոմպրոմատներ» հավաքելով, շանտաժի ենթարկել նրանց՝ կորզելով մեծ գումարներ:

One response to “Ադրբեջանում կալանավորվել է ազգային անվտանգության նախարարության գեներալ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15–21 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *