Ավտոպատահարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ երկու զինծառայող

Նոյեմբերի 15-ին Մեղրի-Ագարակ հատվածի 1-ին կմ-ին «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Մեղրի գետը: Պատահարի հետևանքով մահացել են ավտոմեքենայի վարորդ, 1991 թ. ծնված Վ. Մ.-ն և ուղևոր, 1985 թ. ծնված Ա. Ա.-ն:

Հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հայաստանյան News.am կայքը հայտնում է, որ պատահարի հետևանքով մահացած Վոլոդյա Մարտիրոսյանը և Արամ Ասլանյանը եղել են ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողներ:

One response to “Ավտոպատահարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ երկու զինծառայող

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի նոյեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *