Հետմահու պարգևատրվել են ՊԲ զոհված զինծառայողները

Բակո Սահակյանի՝ նոյեմբերի 13-ի հրամանագրերով՝ Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայողներ, շարքայիններ Միքայել Թորոսյանը և Վահե Վանոյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել են զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *