Քրդական փեշմերգեն ազատագրել է Սինջարը

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հյուսիսային Իրաքի քրդական զինուժը` փեշմերգեն, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրել է  Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինջար քաղաքը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ին մեկնարկած հատուկ գործողությանը մասնակցել է Փեշմերգեի շուրջ 7500 մարտիկ։ Գործողության ընթացքում  քրդական ինքնավարությանն աջակցել են նաև ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը։

Փեշմարգայի մարտիկները տոնում են ԻՊ-ի դեմ հաղթանակը Սինջարում։ Նկարը՝ BBC-ի

Փեշմարգայի մարտիկները տոնում են ԻՊ-ի դեմ հաղթանակը Սինջարում։ Նկարը՝ BBC-ի

Փեշմերգեի մարտիկները իրենց վերոհասկողությունն են հաստատել նաև կարևոր ռազմավարական ճանապարհներից մեկի վրա, որով ԻՊ-ի իրաքյան ստորաբաժանումները Սիրիայից ստանում են զենք-զինամթերք:

Հարկ է նշել նաև, որ Սինջար քաղաքից  վերահսկում է Մոսուլ և Ռաքքա քաղաքները (սրանք համարվում են ԻՊ հենակետերը առաջինը՝ Իրաքում, երկրոդը՝ Սիրիայում) կապող մայրուղին։

Հիշեցնենք, որ անցած տարի՝ 2014-ի օգոստոսի 3-ին, Սինջարն ընկավ «Իսլամական պետության» զինյալների ձեռքը, որից հետո քաղաքի հիմնականում եզդի բնակչությունը սկսված կոտորածից փրկվելու համար բարձրացավ մոտակա համանուն լեռը։ Չնայած որոշ ժամանակ անց պաշտոնապես եզդիների կոտորածները կախնելու նապատկով սկսված ԱՄՆ-ի օդուժի ավիահարվածների աջակցությամբ Փեշմերգեի զինյալները կարողացան դեպի լեռը տանող միջանցք բացել ու այնտեղ ապաստանած եզդիներից շատերին անվտանգ վայրեր տեղափոխել, սակայն գավառի կենտրոնը մինչ օրս մնում է ԻՊ-ի ձեռքում։

Նշենք նաև, որ Փեշմերգեի կազմը համալրած եզդիների 440 հոգանոց գումարտակի ղեկավար Հուսեին Դերբոն Reuters-ին հայտնել է, որ այդ դեպքերից հետո իրենցից շատերը հնարավորություն են ունեցել տեղափոխվել այլ երկրներ, սակայն իրենք նախընտրել են մնալ Իրաքում, միանալ Քրդական ինքնավարության ուժերին և պայքարել քաղաքի ազատագրման համար, որտեղ դեռ շատ եզդիներ գերության մեջ են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *