Անզգուշաբար Ադրբեջան անցած Կոթիի բնակիչը վերադարձվել է Հայաստան

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ սահմանագոտու հատման կետերից մեկում Հայաստան է վերադարձվել նոյեմբերի 8-ին սահմանն անզգուշաբար հատած և Ադրբեջանում գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի, 77-ամյա Լուսինե (Լուսիկ) Աբովյանը:

77-ամյա կնոջ վերադարձը կատարվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո:

77-ամյա Լուսիկ Աբովյանը՝ Ադրբեջանի գերությունից վերադառնալուց հետո: Հատված News.am-ի տեսանյութից

77-ամյա Լուսիկ Աբովյանը՝ Ադրբեջանի գերությունից վերադառնալուց հետո: Հատված News.am-ի տեսանյութից

«Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է այս հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ համատեղ։ Մինչ վերադարձումը անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ի աշխատակիցներին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով», — ասված է ԿԽՄԿ տարածած հաղորդագրությունում:

Վերադարձից հետո 77-ամյա կնոջն այցելել է նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ում ներկայությամբ Լուսինե Աբովյանը պատմել է, որ ադրբեջանական տարածքում հայտնվել է պատահական, քանի որ մառախուղ է եղել, և ինքը չի գտել ճանապարհը: Այս մասին հայտնի է դառնում հայաստանյան News.am լրատվակայքի տեսանյութից:

One response to “Անզգուշաբար Ադրբեջան անցած Կոթիի բնակիչը վերադարձվել է Հայաստան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8–14 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *