Հնդկաստանում մեկնարկել է ռուս-հնդկական «Ինդրա-2015» զորավարժությունը

Նոյեմբերի 9-ին Հնդկաստանի Մախաջան զորավարժարանում մեկնարկել է ռուս-հնդկական համատեղ հակաահաբեկչական «Ինդրա-2015» զորավարժությունը, որին ռուսաստանյան կողից մասնակցում է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի 20-րդ մոտոհրաձգային բրիգադի մոտոհրաձգային գումարտակի շուրջ 250 զինծառայող։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի ԶՈւ զինծառայողները «Ինդրա-2015» զորավարժության բացմանը։ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Ռուսաստանի ԶՈւ զինծառայողները «Ինդրա-2015» զորավարժության բացմանը։ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Հանդիսավոր բացմանը զորավարժության մասնակիցներին ողջունել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 20-րդ մոտոհրաձգային առանձին բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Սերգեյ Լեգոտինը և Հնդկաստանի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Տիմմայան։

Իր խոսքում գեներալ-մայոր Սերգեյ Լեգոտինը վստահեցրել է, որ զորավարժության նպատակն է համատեղ պայքարել պոտենցիալ ահաբեկչական սպառնալիքների դեմ, և որ վարժանքներն ուղղված չեն որևէ 3-րդ երկրի։

Հավելենք, որ վարժանքները տևելու են 10 օր, որի ընթացքում Ռուսաստանի և Հնդկաստանի ԶՈւ զինծառայողները փորձի փոխանակում են անելու, աշխատելու են պետական կարևոր օբյեկտների պաշտպանության հարցերի ուղղությամբ, ինչպես նաև պայմանական անօրինական զինված խմբավորումների ոչնչացման սցենարով։ «Ինդրա-2015» զորավարժությունն անցկացվում է միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում և կավարտվի նոյեմբերի 18-ին։

Հնդկաստանի ԶՈւ զինծառայողները «Ինդրա-2015» զորավարժության բացմանը։ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Հնդկաստանի ԶՈւ զինծառայողները «Ինդրա-2015» զորավարժության բացմանը։ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Ավելացնենք, որ ավելի վաղ ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնել էր, որ զորավարժության ընթացքում զինծառայողները գործելու են հակամարտության շրջանում ՄԱԿ-ի մանդատով «խաղաղություն պարտադրելու» սցենարով։

«Ինդրա» զորավարժություններն ունեն ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ու օդային տարբերակներ։  2015 թվականի «Ինդրա-Նևի-2015» ռազմածովային վարժանքների պլանավորման համար Վիշակհապատնամե քաղաքում անցկացվել է համաժողով, որին մասնակցել են ՌԴ ԶՈւ արևելյան ռազմական շրջանի, Խաղաղօվկիանոսյան նավատորմի և Հնդկաստանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները։ Կողմերը որոշել են, որ զորավարժությունը կացկացվի 2015 թվականի դեկտեմբերի 7-12-ը Հնդկական օվկիանոսի Բենգալյան ծոցում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ինդրան» Հնդկաստանի ու Ռուսաստանի համատեղ ամենամյա զորավարժություն է, որն առաջին անգամ անցկացվել է 2003-ին:

3 responses to “Հնդկաստանում մեկնարկել է ռուս-հնդկական «Ինդրա-2015» զորավարժությունը

  1. Pingback: Մեկնարկել է ռուս-հնդկական «Ինդրա-Նևի-2015» ռազմածովային զորավարժությունը | Ռազմ.info

  2. Pingback: Մեկնարկել է ռուս-հնդկական «Ինդրա-Նևի-2015» ռազմածովային զորավարժության ակտիվ փուլը | Ռազմ.info

  3. Pingback: Ռուսաստանն ու Հնդկաստանը նախապատրաստվում են համատեղ «Ինդրա-2016» զորավարժությանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *