102-րդ ռազմաբազայի գումարտակների հրամանատարները վարժանքներ են անում «Կամխուդ» զորավարժարանում

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան ձմեռային ուսումնական փուլին ընդառաջ բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում վարժանքներ են իրականացնում գումարտակների (դիվիզիոնների) հրամանատարներն ու նրանց տեղակալները։ Վարժանքներում ընդգրկված է ավելի քան 400 սպա։ Այս մասին նոյեմբերի 9-ին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

ՌԴ զինծառայողներ։ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

ՌԴ զինծառայողներ։ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարժանքներից առաջ մասնակիցների համար սեմինարներ և դասախոսություններ են կազմակերպվել։ Գործնական պարապմունքների ժամանակ սպաները ծանոթանալու են կապի, հետախուզության նոր միջոցների, ինչպես նաև 2014-2015 թթ. ռազմաբազայի սպառազինությունը համալրած «Նավոդչիկ-2» և «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի համակարգերի հետ։ Վարժանքների ժամանակ ուշադրություն է դարձվելու նաև ծառայության անվտանգ կազմակերպմանը, ինչպես նաև ենթակաների հետ անհատական աշխատանքի մեթոդների ուսումնասիրմանը։

Վարժանքը եզրափակվելու է մարտական պատրաստությունում սպաների մրցմամբ։ Հաղթողը կդառնա ռուսաստանյան ռազմաբազայի գումարտակի (դիվիզիոնի) լավագույն հրամանատար։

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 28-ին ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնեց, որ ռազմաբազայի սպառազինությունը համալրվել է ռուսաստանյան արտադրության «Օրլան-10» հետախուզական անօդաչու թռչող սարքերով։ Հարկ է նշել, որ  ռազմաբազայում մինչ այս ևս եղել են «Օրլան-10» համալիրներ, և այս համալրումը մեծացնելու է նրանց քանակը։ 2014-ից մինչ օրս ռազմաբազայում շահագործվում է նաև ԱԹՍ-ների «Նավոդչիկ-2» համալիրը, որի մեջ մտնում են «Գրանատ», «Զաստավա» և «Լեյեր» ԱԹՍ-ները։

2 responses to “102-րդ ռազմաբազայի գումարտակների հրամանատարները վարժանքներ են անում «Կամխուդ» զորավարժարանում

  1. Pingback: ՌԴ 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները զորավարժություն են սկսել «Կամխուդում» | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են սկսել «Կամխուդում» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *