[Լրացված] Չհայտարարված ևս մեկ կորուստ Ադրբեջանի բանակում

Ադրբեջանի զինված ուժերում, հավանաբար օրերս, գրանցվել է զինծառայողի մահվան հերթական դեպքը, տեղեկությունը որի մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրներում դեռևս տեղ չի գտել։

Սպանված զինծառայող Սըրաջլը Մեհեմմեդ Մորիս օղլու

Սպանված զինծառայող Սըրաջլը Մեհեմմեդ Մորիս օղլու

Ինչպես Ռազմինֆոյին մատնանշեց ընթերցողներից մեկը, սոցիալական ցանցերում ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ դեռևս չճշտված հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումից մահացել է Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, Աղդաշի շրջանի Շորդեհնե գյուղից զորակոչվածՍըրաջլը Մեհեմմեդ Մորիս օղլուն (Sıraclı Məhəmməd Moris oğlu)։

Աղբյուրները նշում են նաև, որ զինծառայողի հարազատները հակված են կարծելու, թե նա սպանվել է ու պահանջում են համալիր փորձաքննության անցկացում։

Հավելենք, որ 2015-ին սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած 78-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։

Լրացում. Միջադեպի մասին ի հայտ են եկել նոր մանրամասներ, որոնց կարող եք ծանոթանալ «Ադրբեջանցի զինծառայողն «ինքնասպան է եղել» 3 անգամ կրակելով իր մեջքին» հոդվածում։

2 responses to “[Լրացված] Չհայտարարված ևս մեկ կորուստ Ադրբեջանի բանակում

  1. Pingback: Ադրբեջանցի զինծառայողն «ինքնասպան է եղել» 3 անգամ կրակելով իր մեջքին | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 8–14 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *