Օհանյանն ընդունել է Հվ. Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Սեյրան Օհանյանը զրուցակցին ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը` ուշադրություն հրավիրելով վերջին ամիսներին լարվածության կտրուկ աճի, ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման վրա, որի արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ: Նախարար Օհանյանն իր խոսքում վերահաստատել է հակամարտող կողմերի միջև շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման, պատահարների հետաքննության մեխանիզմների ներդրման կորևորությունը` կոչ անելով ավելի հասցեական դարձնել միջազգային կազմակերպությունների հորդորները հակամարտող կողմերին:

Հերբերթ Զալբերն իր հերթին մտահոգություն է հայտնել առաջնագծում տեղի ունեցող պատահարների հաճախակիացման կապակցությամբ: Դեսպանն ընդգծել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և Եվրամիությունն ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը` պատրաստ լինելով հնարավորության սահմաններում ներդրում կատարել վերոնշյալ ձևաչափով բանակցային գործընթացում:

One response to “Օհանյանն ընդունել է Հվ. Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 1–7 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *