Յուրի Խաչատուրովը մասնակցել է Եվրոպական բանակների հրամանատարների միջազգային համաժողովին

Հոկտեմբերի 27-ից 28-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցել է Եվրոպական բանակների հրամանատարների 23-րդ ամենամյա միջազգային համաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միջոցառումն անցկացվել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբում։ Այն նպատակաուղղված էր արդիական սպառնալիքների ու մարտահրավերների շուրջ կարծիքների փոխանակմանը և դրանց դիմագրավելու շուրջ փոխըմբռնման և համագործակցության ձևավորմանը՝ հանուն տարածաշրջանային խաղաղության ու կայունության:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *