Ադրբեջանի սպառազինության համալրումը 2002-15 թվականներին — Razm.info

Օրերս Razm.info-ն տեղեկացրել էր Ռուսաստանի՝ 2014 թվականին Ադրբեջանին մատակարարած սպառազինության տվյալների մասին։ Այդ առիթով որոշեցինք ներկայացնել նաև, թե 2002–15 թթ. ժամանակամիջոցում, երբ Ադրբեջանը սկսեց ակտիվ զինվելը, որ երկրները ինչ սպառազինություն և ինչ ծավալներով են մատակարարել Ադրբեջանին։

Հակաօդային պաշտպանության Ս-300 ՊՄՈւ2 «Ֆավորիտ» ԶՀՀ-ն՝ Բաքվում անցկացվող զորահանդեսի ժամանակ

Հակաօդային պաշտպանության Ս-300 ՊՄՈւ2 «Ֆավորիտ» ԶՀՀ-ն՝ Բաքվում անցկացվող զորահանդեսի ժամանակ

Զրահատեխնիկա

Նշված ժամանակաշրջանում Ադրբեջանը գնել է ընդհանուր առմամբ շուրջ 330 միավոր զրահափոխադրիչներ ու հետևակի մարտական մեքենաներ։

Ինչ վերաբերում է տանկերին, ապա նշված ժամանակահատվածում Ադրբեջանը ձեռք է բերել Տ-72 և Տ-90 տիպի ընդհանուր առմամբ 355-358 տանկ։

Ստորև աղյուսակում ներկայացված են թեթև զրահատեխնիկա մատակարարած երկրները, մատակարարման ծավալները և զրահատեխնիկայի տեսականին։

  Բելառուս ՌԴ Սլովակիա Ուկրաինա
Թեթև զրահատեխնիկա
ԲՏՌ-70 60     150 210
ԲՏՌ-80Ա   24     24
ԲՏՌ-3Ու       3 3
ԲՄՊ-1       2 2
ԲՄՊ-3   91     91
60 115   155 330
Տանկեր
Տ-72 153 62 1 45-48 261-264
Տ-90   94     94
153 156 1 45-48 355-358

Նշվածներից բացի, Ադրբեջանը ձեռք է բերել նաև որոշ քանակի զրահապատ մեքենաներ, այդ թվում` թուրքական արտադրության Cobra, Shorland և Land Rover Defender զրահամեքենաներ։ Ընդ որում` թեև Թուրքիայից մատակարարումների փաստն ինքնին կասկածից վեր է, սակայն դրանց ծավալներն այնուամենայնիվ լրացուցիչ ճշգրտման կարիք ունեն, քանի որ հուսալի աղբյուրներ չկան։ Ասվածը ճիշտ է ոչ միայն զրահապատ մեքենաների, այլև Թուրքիայից մյուս մատակարարումների դեպքում ևս։ Վերադառնալով զրահապատ մեքենաների հարցին, նշենք, որ բաց աղբյուրներում առկա տվյալները տատանվում են 70-263 միջակայքում։

Թուրքիայից բացի, զրահապատ մեքենաներ Ադրբեջանը ձեռք է բերել նաև Ռուսաստանից (4 միավոր «Սկորպիոն ԼՇԱ/ԼՇԱ-Բ»), Իսրայելից (անհայտ քանակով Սուֆա-2)։

Առանձնահատուկ հիշատակման է արժանի Հարավային Աֆրիկայի հետ համագործակցությունը, որի շնորհիվ ներմուծվել կամ պահեստամասերից Ադրբեջանում հավաքվել են մինչև 60-ական միավոր Matador ու Maurauder տիպի զրահամեքենաներ։ Հատուկ ընդգծենք, որ այս մեքենաները առանձին հիշատակում ենք ոչ թե բացառիկ մարտավարա-տեխնիկական տվյալների համար, ինչպիսին դրանք ներկայացնում է ադրբեջանական քարոզչությունը, այլ տեղում դրանք հավաքելու փորձերի համար։ Ընդ որում` այդ փորձերը նույնպես շաղախված են քարոզչական միֆերով։

Հրետանի

Մեծածավալ են նաև հրետանու գնումները։ Այսպես, քիչ թե շատ հավաստի տվյալներ կան 544 միավոր կրովի (носимый, возимый) ականանետերի, 283 միավոր քարշակով փողային հրետանու, 118 միավոր ինքնագնաց հրետանային համակարգերի, ինչպես նաև առնվազն 88 միավոր համազարկային կրակի ռեակտիվ կայանների մասին։ Համազարկային կրակի ռեակտիվ կայանների մասով անհստակություն կա Թուրքիայից մատակարարված T-107, T-122, T-300 համակարգերի մասով։ Բաց աղբյուրներում առկա թվերը տատանվում են 6-24 միջակայքում, սակայն մենք առավել հավանական ենք համարում, որ այդ համակարգերից յուրաքանչյուրից մատակարարվել է կամ առաջիկայում կմատակարարվի 18-ական միավոր։ Հենց այդ թիվն էլ որոշակի վերապահումներով ընդգրկել ենք մեր հաշվարկներում։

Լրիվ հստակություն չկա նաև իսրայելա-ղազախական «Lynx» համակարգերի քանակի մասով։ Վստահ կարելի է ասել միայն, որ մատակարարվել է առնվազն 9 միավոր։

Բացի այդ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2014 թվականին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է ևս 118 միավոր հրետանային համակարգ, որոնց տեսակը սակայն դեռևս պետք է պարզել (ամենայն հավանականությամբ դրանց մի մասը նախկինում հայտարարված մատակարարումների հերթական խմբաքանակներն են ” Մստա-Ս, ՏՕՍ-1Ա ևն, իսկ մյուս մասը` կրկին ականանետեր)։

Ստորև աղյուսակում ներկայացված է, թե Ադրբեջանին որ երկրները, ինչ ծավալով և ինչ տիպի հրետանային միջոցներ են մատակարարել։

  Բելառուս Բոսնիա
և Հերց.
Բուլղարիա Թուրքիա Իսրայել-
Ղազախստան
ՌԴ Ուկրաինա
Կրովի ականանետեր
2Բ24/
2Բ11
          400   400
ՊՄ-38             144 144
HY1-12       անհայտ       անհայտ
          400 144 514+
Փողային հրետանի
ՄՏ-12             72 72
Դ-30 120           55 175
Մ-46     36         36
120 36         127 283
Ինքնագնաց հրետանի
2Ս1 Գվոզդիկա             54 54
2Ս3 Ակացիա             16 16
2Ս7
Պիոն
12             12
2Ս19 Մստա-Ս           18   18
2Ս31 Վենա           18   18
12         36 70 118
Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր
T-107       18*       18
T-122       18*       18
T-300       18*       18
RAK-12   10           10
Lynx         9**     9
9Ա52 Սմերչ           18 12 30
ՏՕՍ-1Ա           18   18
  10   54 9 36 12 121
Անհայտ տիպի
            118   118

*Տես վերևում նշված վերապահումները Թուրքիայից մատակարարումների մասին։
**Տես վերևում նշված վերապահումը իսրայելա-ղազախական «Lynx» համակարգի մասին։

Զգալի են նաև օդուժի համալրման ծավալները։

  Բելառուս ՌԴ Վրաստան Ուկրաինա
Ուղղաթիռներ
Մի-8/17   60     60
Մի-24-35   24   12 36
  84   12 96
Ինքնաթիռներ
Լ-39       12 12
Սու-25 11   28   39
ՄիԳ-29       15 15
11   28 27 66

Ադրբեջանում վերջին 14 տարում չեն մոռացել նաև ՀՕՊ արդիականացման և համալրման մասին։ Այսպես օրինակ` արդիականացվել են սպառազինությունում եղած Օսա և Ս-125 համակարգերը, ինչպես նաև ձեռք են բերվել նոր համակարգեր։ Ստորև աղյուսակոմ նշված են արդիականացումները և նոր ձեռքբերումները։

  Բելառուս Ռուսաստան Ուկրաինա
Արդիականացումներ
Օսա-1Տ 36     36
Ս-125-ՏՄ 36     36
72     72
Նոր գնումներ
Իգլա-Ս   300   300
Ստրելա-3     10 10
Տ-38 Ստիլետ 20     20
Բուկ-Մ1***     18 18
Տոռ-2ՄԷ***   8   8
Ս-300ՊՄՈւ-2   16   16
20 324 28 372

***Ուկրաինայից ձեռք բերված այս համակարգերը հետագայում արդիականացվել են Բելառուսում։
****Տոռ-2ՄԷ համակարգերի գնման մասին մամուլում մի շարք հաղորդագրություններ եղել են, սակայն այդ փաստը դեռևս հուսալի ապացույցներ չունի։

Աղյուսակներում նշվածներից բացի հիշատակման են արժանի նաև Ուկրաինայից գնված 3 միավոր Տոչկա-ՈԻ օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերը, ինչպես նաև տարբեր տեսակի հակատանկային հրթռիային համակարգերը` իսրայելական Spike, խորհրդային/ռուսական Կոռնետ-Է և Խրիզանթեմա-Ս, ուկրաինական Սկիֆ։

Այսպիսով, բերված տվյալներից երևում է, որ Ադրբեջանին սպառազինության հիմնական մատակարար երկրներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը և Թուրքիան, ընդ որում, ինչպես հայտնի է, Ռուսաստանը և Բելառուսը Հայաստանի հետ դաշնակից պետություններ են համարվում ՀԱՊԿ կազմում։ Ընդհանուր առմամբ, նշված ժամանակամիջոցում Ադրբեջանը գնել է.

  • մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրից ավել զրահապատ մեքենա;
  • 330 միավոր թեթև զրահատեխնիկա;
  • 355-358 միավոր տանկ;
  • առնվազն 1154 միավոր հրետանային միջոց, այդ թվում առնվազն 514 միավոր ականանետ, 283 միավոր փողային հրետանի, 118 միավոր ինքնագնաց հրետանի և մոտ 121 միավոր համազարկային կրակի ռեակտիվ կայան;
  • 96 միավոր ուղղաթիռ;
  • 51 միավոր ինքնաթիռ;
  • 372 միավոր ՀՕՊ համակարգեր, այդ թվում՝ 300 միավոր դյուրակիր ԶՀՀ-ներ։

9 responses to “Ադրբեջանի սպառազինության համալրումը 2002-15 թվականներին — Razm.info

  1. Լավ բա վերջը: Էսքան զինվում են, վերջն ինչ է լինելու?

  2. Verj@ mez en talu eli. Tox havaqen, lav pahen minchev zhamanaky ga vercnenq.

  3. Ք.ք սրտի մխիթարանք:

  4. Իսկ այս թվերն ինչքանո՞վ են վստահելի, հարգելի Ռազմինֆո։

    • Որոշ չափով են վստահելի. վերցված են ՄԱԿ-ի սպառազինությունների ռեգիստրից, ռուսաստանյան ЦАМТО-ի տարեկան զեկույցներից, շվեդական SIRPI մասնագիտացված կազմակերպության տվյալներից։ Բոլորն էլ բաց աղբյուրներ են…

      Բայց հաստատ եղել են գնումներ, որոնք որևէ բաց աղբյուրներում գրանցված չեն։

  5. որպեսզի այս զենքերը չկրակեն Հայաստանի ու Ղարաբաղի ուղղությամբ, հարկավոր է Ադրբեջանում քաղաքացիական պատերազմ, իսկ այդ պատերազմի հակառակորդ կողմերը կլինեն Թուրքիայի կողմից հովհանավորվող պետության աշխարհիկ մոդելի (արևմտյան ժողովրդավարության և իսլամի հիբրիդը) կողմնակիցները, իսկ մյուս կողմից կլինեն Իրանի կողմից հովանավորվող իսլամական հանրապետության իդեալները ջատագովները: Մի մոռացեք, որ շիա իսլամական հանրապետության իդեալները մեծ ժողովրդականություն կարող են ունենալ Ադրբեջանում, որովհետև ադրբեջանի ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը իրենց շիա մահմեդակն են համարում: Նաֆթոդոլլարները գնալով պակասում են, Ալիևների տաշտակից զխտվողները գնալով քչանալու են, ու դա շատ վտանգավոր է, որովհետև այդ ամբողջ ագրեսիան կարող են ուղղորդել մեր վրա, դրա համար էլ մենք պիտի աղոթենք աստծուն, որպեսզի ադրբեջանում Իրանը սկսի իսլամական հեղափոխության իր վաղուց փայփայած ծրագրի իրագործումը, առավել ևս, որ Իրանը այսօր ավելի ազատ է գործելու տեսանկյունից, այն արդեն Արևնուտքի համար 1 թշնամին չէ

    • Հարգելի Թորոս, նշեմ, որ կրոնական ինքնությունն առայժմ բավականին թույլ է շիա մեծամասնության մոտ։ Փոքր բացառություններով (օրինակ՝ նարդարանցիների մոտ է շատ ուժեղ)։ Սովետ տեսած երկիր են և, ի տարբերություն Հս Կովկասի շատ շրջանների, այն աստիճան մեկուսացված չեն, որ կրոնական գործոնը սկսի լուրջ դեր խաղալ։

      «Բաժանիր, որ տիրես» բանաձևն, իհարկե, արդյունավետ է, բայց չեմ կարծում, որ Ադրբեջանում այն կարող է կրոնական գործոնի վրա հիմնվելով աշխատել։

      Իհարկե, գուցե և սխալվում եմ…

  6. Հիանալի դաշնակիցներ ունենք ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում: Ըստ երևույթին հայկական կողմը չունի այդքան ազդեցություն որպիսզի կարողանա որևէ կերպ կասեցնել իր «ռազմավարական դաշնակցի» կողմից սպառազինության վաճառքը թշնամուն կամ գոնե բարցրաձայնել այս հարցը միջպետական մակարդակով: Կամ էլ թե չե՝ ռիսկ չի անում խառնվել այս գործընթացին, խուսափելով արժանանալ մեր հիասքանչ «ռազմավարական դաշնակցի» դժգոհությանը: Վերջապես, հայկական կողմի լռության 3-րդ հնարավոր պատճառը մեր քաղաքական ղեկավարության անհեռատեսությունն է, որն առնվազն անտրամբանական է:

  7. Ասում են, թե ռուսները հավասարակշռության համար մեզ շատ էժան զենք են ծախում։ Հիմա ո՞ւր են մեր 100 հատ “էժանով” T-90-ները: Մի հատ մեր տղերքը շահեցին անցյալ տարի բիաթլոնի ժամանակ, ըսկի էդ հլը որ չի հասել մեզ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *