[Լրացված]Հակառակորդը կրակել է Արցախում ԵԱՀԿ դիտարկման ժամանակ. դիտորդները թաքնվել են

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական ԶՈւ շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում, որին մասնակցել են ԵԱՀԿ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտգործնախարարության կայքը:

ԵԱՀԿ դիտարկումը Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում։ Նկարը՝ Ջեյմս Ուորլիքի թվիթերից

ԵԱՀԿ դիտարկումը Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում։ Նկարը՝ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան էջից

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դիտարկման ավարտին ադրբեջանական կողմը սկսել է կրակել հրազենային զենքից։ Թվիթերի իր էջում ԵԱՀԿ համանախագահ Ջեյմս Ուորլիքը նույնպես նշել է գնդակոծության մասին, նշելով, որ կրկնվող կրակոցները ստիպել են դիտորդներին թաքնվել։ «Սա անընդունելի է»,— գրել է համանախագահը։

ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահն անդրբեջանական կողի քայլն անընդունելի է համարել

ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահն անդրբեջանական կողի քայլն անընդունելի է համարել

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ Արցախի կողմից:

Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Լրացում. 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դիտարկումից հետո հաղորդագրություն է տարածել, նշելով, որ իբր դիտարկման ժամանակ կրակել է հայկական կողմը։

ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, նշելով, որ սա հակառակորդի կողմից կիրառվող հերթական քարոզչական հնարքն է և իրականությանը չի համատասխանում։

One response to “[Լրացված]Հակառակորդը կրակել է Արցախում ԵԱՀԿ դիտարկման ժամանակ. դիտորդները թաքնվել են

  1. Pingback: ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *