Զինվորական բժիշկները Վայոց ձորում հանդիպել են պատերազմում անհայտ կորածների հարազատներին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչներն այցելել են Վայոց ձորի մարզ և հանդիպել անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Զինվորական բժիշկներն անցկացրել են անհայտ կորածների հարազատների բուժզննում

Զինվորական բժիշկներն անցկացրել են անհայտ կորածների հարազատների բուժզննում

Հանրապետության մարզերում նման հանդիպումների կազմակերպման գլխավոր նպատակն է մշտական ուշադրության կենտրոնում պահել Արցախյան պատերազմում անհայտ կորածների հարազատների սոցիալ-կենցաղային, բարոյահոգեբանական, իրավական և առողջական խնդիրները։

Հերթական այցելության ժամանակ անհայտ կորածների ընտանիքների անդամները ստացել են համապատասխան խորհրդատվություն, ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցություն: Զինվորական բժիշկները կազմակերպվել են նաև անհայտ կորածների հարազատների բժշկական զննությունը, ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն, տվել մասնագիտական խորհրդատվություններ և ուղղորդումներ հետագա բուժման կազմակերպման համար:

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները հանդիպել են նաև Վայոց ձորի մարզպետին և ներկայացվել տվյալ օրվա, ինչպես նաև ընդհանուր առմամբ հանձնաժողովի աշխատանքները: Ընդգծվել է, որ լայն թափով շարունակվում են անհայտ կորած անձանց որոնման, նրանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:

One response to “Զինվորական բժիշկները Վայոց ձորում հանդիպել են պատերազմում անհայտ կորածների հարազատներին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *