Ռուսաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխարգելման հուշագիր

Հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Պենտագոնի հետ համատեղ ստորագրել է Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագիր։

ԱԹՍ-ի կառավարման կենտրոն՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օպերատորների համատեղ շահագործմամբ

ԱԹՍ-ի կառավարման կենտրոն՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օպերատորների համատեղ շահագործմամբ

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն պատրաստակամություն էր հայտնել Սիրիայում թռիչքների անվտանգության ապահովման հարցում համագործակցել բոլոր այն երկրների հետ, որոնք շահագրգռված են Սիրիայում միջազգային ահաբեկչության վերացման հարցում։

ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ հուշագիրը մշակվել է կարճ ժամկետում ՌԴ և ԱՄՆ մասնագետների կողմից և ունի կարևոր գործնական նշանակություն։ Այն կրում է զուտ ռազմական-տեխնիկակական բնույթ և նպատակ ունի կանխել երկու երկրների օդային ուժերի միջև պատահարները։ Կարգավորվում են նաև անօդաչու թռչող սարքերի գործողությունները Սիրիայի օդային տարածքում։

Հուշագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո ՌԴ և ԱՄՆ համապատասխան գերատեսչությունների միջև կստեղծվի շուրջօրյա օպերատիվ կապ, կմշակվի նաև երկու երկրների համատեղ գործողությունների մեխանիզմ, որն իր մեջ է ներառում ճգնաժամային իրավիճակների առաջացման դեպքում փոխադարձ օգնությունը՝ նախ և առաջ երկրներից մեկի օդաչուներին փրկելու հարցում, եթե վերջիններս հայտնվեն ֆորս-մաժորային իրավիճակներում։

ԱՄՆ-ն պարտավորվել է վերոնշյալ որոշումների մասին իրազեկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործող և իր կողմից գխավորվող կոալիցիոն ուժերի մասնակիցներին, որոնց օդաչուները կհետևեն երկկողմ հուշագրում տեղ գտած պայմանավորվածություններին։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 20-ին ՌԴ ՊՆ-ն հաղորդել էր Սիրիայի օդային տարածքում տարբեր երկրների պատկանող թռչող սարքերի՝ բեռնատար ավիացիայի, տարբեր չափերի և տեսակի՝ այդ թվում նաև հարվածային անօդաչու թռչող սարքերի քանակի կրտուկ ավելացման մասին։

4 responses to “Ռուսաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխարգելման հուշագիր

  1. Pingback: ԱՄՆ և ՌԴ կործանիչները փորձնական կապ են հաստատել Սիրիայի երկնքում | Ռազմ.info

  2. Pingback: ԱՄՆ-ն ԻՊ դեմ պայքարելու պատրվակով F-15C կործանիչներ է ուղարկելու Թուրքիա | Ռազմ.info

  3. Pingback: ԱՄՆ F-15C կործանիչները ժամանել են Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա | Ռազմ.info

  4. Pingback: ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է Սիրիայի երկնքում անվտանգության կանոնների խախտման համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *