Վարժանքներ են անցնում ՌԴ ԶՈւ հայաստանյան ռազմաբազայի դիպուկահարները

Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել է ՌԴ ԶՈւ՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դիպուկահար զինծառայողների մարտավարամասնագիտական զորավարժությունը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

102-րդ ռազմաբազայի դիպուկահարներից Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՕ մամուլի ծառայության

102-րդ ռազմաբազայի դիպուկահարներից
Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՕ մամուլի ծառայության

Ստուգողական զորավարժության ընթացքում զինծառայողները բարձրլեռնային պայմաններում կատարելու են դարանակալման, քողարկման առաջադրանքներ, պայմանական հակառակորդի հետ մասնակցելու են դիպուկահարների դուելների և այլն:

Բուն մասնագիտական առաջադրանքներից բացի, զինծառայողները հանձնելու են նաև տեղանքում կոմնորոշման, ականադաշտերի անցման, թիրախների հետախուզման և խոցման նորմատիվներ, ֆիզիկական, կրակային պատրաստության քննություններ և այլն:

Նշենք, որ դիպուկահարների պատրաստման համար Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում անցկացվում են նաև դիպուկահարների մրցույթներ՝ գրեթե նույն թեմատիկայով:

Ավելացնենք, որ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է «Սմերչ» և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով,  զենիթահրթիռային «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ համակարգերով ու համալիրներով, «Կոնկուրս» հակատանկային համալիրներով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Տ-72Բ տանկերով:

2 responses to “Վարժանքներ են անցնում ՌԴ ԶՈւ հայաստանյան ռազմաբազայի դիպուկահարները

  1. Pingback: Հայաստանում ՌԴ ռազմաբազայի դիպուկահարները վարժական հավաքներ են անցկացնում | Ռազմ.info

  2. Pingback: Մեկնարկել են Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տանկիստների դուելները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *